«Աստված անում է ամեն ինչ, որ Դուք երջանիկ լինեք» — 15 հուշում ամենաբարձրյալ մարդուն

Մի քանի կարևոր կանոններ, որոնց հիմքը Աստծո պատվիրաններն են:

Կանոն առաջին։

Աստված մարդուն ստեղծել է ոչ թե տառապանքների համար, այլ կյանքով ուրախանալու, սիրելու ու ստեղծագործելու համար ։ Քիչ բողոքե՛ք կյանքից, միշտ հիշե՛ք, որ կան մարդիկ, ովքեր ապրում են շատ ավելի վատ, քան Դուք:

Կանոն երկրորդ։

Ամեն մարդ այս երկիր է ուղարկվել ոչ հենց այնպես։ Ամեն մարդ պետք է ցույց տա իր աստվածայնությունը և ինչ-որ բանով բարելավի աշխարհը ։ Աստված տալիս է մարդուն տաղանդներ, ուժ և կարողություն։ Աստծո պարգևը պետք է օգտագործվի շրջապատող աշխարհի կատարելագործման համար, ինչպես նաև այն մարդկանց օգնելու համար, ում Ձեր օգնությունն իրականում անհրաժեշտ է ։

Կանոն երրորդ։

Փորձե՛ք սիրով լցնել Ձեր և Ձեր սիրելիների կյանքը, դրանով Դուք կներգրավեք Ձեր կյանք բարենպաստ հանգամանքներ և ֆինանսական բարեկեցություն: Եվ հակառակը, ագրեսիա դրսևորվելու դեպքում կյանքի որակը շարունակական վատթարացման մեջ է լինելու։

Կանոն Չորրորդ։

Կյանքում բացարձակապես պատահական ոչինչ չկա ՝ մեր մտքերով, խոսքով, գործողություններով ու քայլերով մենք ձևավորում ենք մեր այսօրվա իրականությունը և մեր ապագան ։ Այնպես որ, կվայելեք կյանքը, թե հակառակը՝ կտանջվենք, ամբողջությամբ կախված է Ձեզանից։

Կանոն հինգերորդ։

Չորրորդ կանոնի հետ ուղղակիորեն կապված է հինգերորդ կանոնը։ Մտքերը ձևավորում են իրադարձությունները: Սովորեք դրական մտածել, և Դուք կստեղծեք Ձեզ ուրախացնող իրականություն ։ Եվ հակառակը՝ դյուրագրգռությունը, զայրույթը, նախանձը, հպարտությունը ձգում են միայն անհաջողություններ։

Կանոն վեցերորդ։

Անկախ նրանից, թե ինչ հանգամանքներ են Ձեր շուրջ, միշտ հանգիստ մնացե՛ք, պահպանե՛ք դրական տրամադրվածությունը։ Հավատացե՛ք Ձեր ուժերին և Աստծո օգնությանը:

Կանոն յոթերորդ։

Փորձե՛ք լսել Աստծո ձայնը, Պարզապես տվե՛ք մի հարց, որին ցանկանում եք պատասխան ստանալ և լսեք Ձեր ենթագիտակցության ձայնը ։

Կանոն ութերորդ.

Յուրաքանչյուր ոք կարող է փրկվել Աստծո օգնությամբ։ Աստված մեզանից յուրաքանչյուրի մեջ է։ Գտնե՛ք նրան Ձեր մեջ և ապա արտահայտեք նրան Ձեր միջոցով։

Կանոն իններորդ.

Անկախ նրանից, թե որքան ծանր են մեղքերը, Տերը դեռ սիրում է մեզանից յուրաքանչյուրին։ Աստվածաշունչն ասում է՝ «փնտրեք և կգտնեք, թակեք և կբացվի ձեզ»: Սակայն հիշեք, որ Տերը միշտ տալիս է այն, ինչ ձեզ հարկավոր է և հենց այս պահին, երբ հարկավոր է։

Կանոն տասներորդ.

Հիմնական աստվածային օրենքներից մեկը «նմանության օրենքն է», եթե դուք չեք սիրում ինքներդ ձեզ, ապա ձեզ շրջապատող մարդիկ նույնպես չեն սիրում: «Ինչ չափով չափում եք Դուք, այդպես էլ չափվելու են Ձեզ»: Ինչպես եք վերաբերվում շրջապատին, այնպես էլ շրջապատը կվերաբերվի Ձեզ ։

Կանոն տասնմեկերորդ։

Մարդու անախորժությունների պատճառը ոչ թե այլ մարդկանց մեջ է, այլ հենց իր մեջ է։ Ավերիչ բնույթի տեղեկատվությունը թունավորում է մեզ կյանքը և թույլ չի տալիս երջանիկ լինել:

Կանոն տասներկուերորդ:

Բացարձակապես ամեն ինչ արդեն կա մարդու ներսում ՝ և՛ իշխանություն, և՛ փառք, և՛ պատիվ, և՛ փող։ Խնդիրնը այդ ամենը ազատ արձակելն է, բոլոր բարիքները Ձեզ շրջապատող իրականությունը թողնելն է։ Այդ հնարավոր է Աստծո պատվիրանները մշտապես պահելու միջոցով։

Կանոն տասներեքերորդ։

Ձեզ շրջապատող մարդկանց մի բաժանեք «վատ» և «լավ» մարդկանց խմբերի։ Մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք, և եթե Ձեր գործընկերը, ծառայակիցը վատն է անձամբ Ձեզ համար, ապա մյուսին նա լիովին համապատասխան է: «Մի դատեք, որ չդատվեք»:

Կանոն տասնչորսերորդ։

«Ճանաչիր ինքդ քեզ» էզոթերիկ կանոնը միանգամայն հնարավոր է կիրառել նաև շրջակա իրականության մեջ ։ Միայն թե առանց ինքնավերլուծության։ Ինքնաճանաչումը ունակությունների և տաղանդների բացահայտման գործընթաց է և դրանց գործնական կիրառումն արտաքին աշխարհում ։

Կանոն տասնհինգերորդ:

Աստծո համար չկան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «մեղքը», «պատիժը» և այլն: Կարևոր է հարցնել՝ «Իսկ ինչի համար»։ Տերը թույլ է տալիս յուրաքանչյուրիս սխալվել և, իհարկե, այն ուղղելու իրավունք է տալիս։ Այդ ամենը դասեր են, որը մենք պետք է անցնենք ։ Եվ բոլոր դժվարությունները տրվում են մեր ուժերին համապատասխան։ Սխալներն ուղղելու լավագույն միջոցը ինքներդ Ձեզ և շրջապատի մարդկանց հանդեպ սեր ցուցաբերելն է ։

Աստված անում է ամեն ինչ, որ դուք երջանիկ լինեք։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ