Սուպերմիջոց՝ բորբոսից մեկընդմիշտ ազատվելու համար

Գիտեք, որ սնկային բորբոսը ոչ միայն փչացնում է պատերի և առաստաղի արտաքին տեսքը, այլև քայքայում է ներկանյութերը և կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ:

Եթե խոհանոցում կամ լոգասենյակում բորբոս նկատեք, անմիջապես միջոցներ ձեռնարկեք:

Ինչպես պայքարել բորբոսի դեմ

Սուպերմիջոց՝ բորբոսից մեկընդմիշտ ազատվելու համար

Սնկային բորբոսի բեղմիկները միշտ առկա են օդում, սակայն դրանք անվնասակար են մարդու և տան համար:

Սակայն բավական է, որ խոնավությունը բարձրանա մինչև 85%, սունկը սկսում է արագ բազմանալ:

Այսպիսով բորբոսի պատճառը բարձր խոնավությունն է և պայքարը հարկավոր է սկսել հենց դրանից:

Տանը բարձր խոնավությանը նպաստում են՝

  •  Միջպանելային կարերի վատ մեկուսացումը
  •  Անբավարար ջեռուցումը
  •  Վատ օդափոխությունը
  •  Տան վատ հիդրոմեկուսացումը (խոնավությունը ցածից բարձրանում է վերև):

Պատրաստ եղեք, որ պայքարը լինելու է երկարատև, իսկ անորակ կառուցված տներում, որոնք ունեն վատ և խոնավ հիմք, պայքարը դժվար թե արդյունավետ լինի:

Սուպերմիջոց՝ բորբոսից մեկընդմիշտ ազատվելու համար

Նախ պարզեք, թե որ տեսակին է պատկանում ձեր տան բորբոսը, որպիսի կարողանաք ընտրել համապատասխան պայքարի միջոց: Տանն առկա բոլոր մանրէները, ինչպես և սնկայինները լինում են՝

  •  Բորբոս (սև, գորշ, կանաչ, երկնագույն կետեր, որոնք առաջանում են լոգասենյակի, կամ խոհանոցի պատերի և առաստաղի վրա),
  •  Կապույտ սունկ (հիմնականում վնասում է փայտե կառուցվածքները),
  •  Մանրէական, սպիտակ, դարչնագույն փտման (վնասում են փայտը, թղթը և կարող են լրիվ քայքայել դրանք):

Սնկի դեմ պայքարի համար նախատեսված հակասեպտիկ միջոցները, հարկավոր է օգտագործել համաձայն օգտագործման հրահանգի: Սկզբից հարկավոր է լրիվ հեռացնել սունկը լվանալով, կամ չորացնելով:

Սուպերմիջոց՝ բորբոսից մեկընդմիշտ ազատվելու համար

Եթե սունկը ներաճել է պատի մեջ, ապա ստիպված կլինեք հեռացնել նաև գաջի շերտը: Մաքրած հատվածները պետք է շատ լավ չորացնել կամ տաքացուցիչով կամ շինարարական ֆենով: Դրանից հետո մաքրած տեղերը մշակել անտիսեպտիկով:

Աշխատանքը ընդգրկում է մի քանի փուլ՝

  • Մակերեսը մշակել անտիսեպտիկով,
  • Քսել հիդրոմեկուսացնող շերտ,
  • Սվաղել:

Հարկավոր է հետևել, որպիսի բորբոսը նորից չառաջանա: Նույնիսկ կանոնավոր օդափոխության բացակայությունը կարող է սնկի առաջացման պատճառ լինել: Պետք չէ մոռանալ նաև այդ մասին:

Բորբոսից ազատվելու արդյունավետ միջոց

Սուպերմիջոց՝ բորբոսից մեկընդմիշտ ազատվելու համար

Թասի մեջ լցնել 1 բաժակ եռացրած ջուր և 2-3 ճաշի գդալ սոդա, վրան ավելացնել 1 ճաշի գդալ լվացքի փոշի:

Վերցնել ատամի խոզանակը կամ այլ կոշտ խոզանակ և դրանով լվանալ լոգարանի, լվացարանի, սալահատակի շուրջ առաջացած բորբոսը:

Մի քանի անգամ գործածելուց հետո բորբոսն այլևս չի հայտնվի:

Որոշ տնային տնտեսուհիներ նաև խորհուրդ են տալիս այս բաղադրատոմսը.

Բաղադրիչներ

  • Քացախ
  • Լվացքի փոշի

Հավասար քանակությամբ խառնեք քացախ և լվացքի փոշի:

Ստացված զանգվածը քսեք կեղտոտ հատվածներին, թողեք 10 րոպե, որից հետո քերեք խոզանակով:

Արդյունքն անմիջապես տեսանելի կլինի:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ