43 ամյա տղամարդու ամուսնական հայտարարությունը

43 ամյա տղամարդու ամուսնական հայտարարությունը

Սկզբում նրա մասին, ում փնտրում եմ.

1.Պիտի լինես գեղեցիկ, բայց այդպես պիտի համարեն ոչ միայն ծնողներդ:

Չունենաս ավելորդ քաշ. բոյը սանտիմետրերով, դրանից հանած 100, մնացորդը հավասար լինի քաշիդ:

Վարսերի գույնը չի ռեգլամենտացվում, բայց ավելի լավ է լինեն կարճ: Մազաթափությամբ տառապողներին խնդրում եմ չանհանգստացնել:

Բերանի կտրվածքի մաքսիմալ լայնությունը՝ 4–5 սմ: Շուրթերը փքված:

Ատամները սպիտակ, ուղիղ, 32 հատ: Առանց պրոտեզի:

Քիթը փոքր, ցանկալի է Ջոլիի նման, առանց կոտրվածքների հետքերի:

Թարթիչները երկար, բնական:

Աչքերը մեծ, նշաձև, գույնը չի ռեգլամենտացվում:

Ականջները միջին, չցցված:

Վիզը երկար:

Ուսերը նեղ:

Կրծքի չափը՝ երրորդ, առանց սիլիկոնի:

Ձեռքերը գեղեցիկ, առանց կոշտուկների, մատները երկար, եղունգները բնական, նշաձև:

Կոնքերը գինեկոիդ:

Ազդրերը նեղ:

Ոտքերը երկար:

Ոտնաթաթերը նեղ:

Սպին միայն կույր աղիքի վիրահատությունից:

2. Բնավորությունը լավը: Բարի, նուրբ, հոգատար, ոչ ժլատ, ոչ չափից ավել առատաձեռն, համեստ: Հաճելի ձայնով: Առանց վնասակար սովորությունների:

3.Պիտի կարողանաս.

Պատրաստել, բայց ոչ միայն ձվածեղ:

Կարել և գործել:

Մերսել:

Հողամասում աշխատել և պահածոներ պատրաստել:

Հոգ տանել ընտանի թռչուններին:

Պաստառներ փակցնել և պատեր ներկել:

4.Պիտի աշխատանք և բարձրագույն կրթություն ունենաս:

5.Եվ ամենակարևորը, պիտի լինես մինչև 25 տարեկան:

Ինչ է քեզ սպասում.

Փայտե տնակ ծովի ափին (Ժիգուլյով ծովի): Ունեմ խորդանոց, բաղնիք և մոտոցիկլետով ավտոտնակ:

Հողամաս:

Ավտոբուսի կանգառ՝ արագ քայլելով 7 րոպեում կհասնեք:

Խանութ՝ 20 րոպե քայլեք և կհասնեք:

Ոստիկանության կետ:

Կենցաղային տեխնիկա.

Գազօջախ ջեռոցով:

Լվացքի մեքենա՝ կիսաավտոմատ:

Էլեկտրական թեյնիկ, պիտի տանենք վերանորոգման:

Էլեկտրական արդուկ:

Գունավոր հեռուստացույց, լամպային:

Կահույքն ու սպասքը բավարար է:

Կրճատ իմ մասին.

Բոյ 175սմ:

Քաշ 75 սմ:

Գեղեցիկ սևահեր:

Չեմ ծխում և չեմ խմում:

Բարձրագույն կրթություն՝ ճարտարապետ-էլեկտրիկ:

Աշխատում եմ, լավ աշխատավարձ եմ ստանում:

Ունեմ մոտոցիկլետ վարելու իրավունք:

Սիրում եմ ռադիո:

Անեկդոտներ չեմ սիրում, շատախոսներին նույնպես:

Սիրում եմ ընթերցել տեխնիկական գրականություն:

Ամուսնացած չեմ եղել:

Արձակուրդս անցկացնում եմ տանը:

Ընկերներ չունեմ:

Խնջույքներ չեմ սիրում:

Բանակում ծառայել եմ:

Դու արդեն պատրաստ ես գրել ինձ, բայց ուզում ես իմանալ, թե քանի տարեկան ե՞մ:

Ես երիտասարդ եմ հոգով, մարմնով, անձնագրով: 43 տարեկան եմ: Զանգիր ինձ և ես կերջանկացնեմ քեզ…

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...