Այս ընտանիքում երեխաները միանգամից ծնվում են մազածածկույթով

Ինչպես հաճախ է պատահում, նորածինները ծնվում են կամ ճաղատ, կամ գլխին փոքր քանակությամբ մազածածկույթով: Բայց Մեծ Բրիտանիայում կա մի ընտանիք, որում երեխաները ծնվում են մազերի իրական փնջով։

Այս ընտանիքում երեխաները միանգամից ծնվում են մազածածկույթով

Առաջին հայացքից Շելտոն ընտանիքը, Նորտհեմփթոն քաղաքից, ամենասովորական բնակիչներ են: Բայց շուտով նրանք հայտնի դարձան ոչ միայն իրենց հայրենի քաղաքում, այլև բրիտանական բոլոր կղզիներում։

Շելթոնը երկու որդի ունի` Ջորջը և Սթենլին, և նրանք ծնվել են շատ անսովոր հատկությամբ` խիտ և երկար մազերով գլխին:

Այս ընտանիքում երեխաները միանգամից ծնվում են մազածածկույթով

Երբ ծնվել է ավագ որդին` Ջորջը, բժիշկները ստիպված են եղել մկրատ խնդրել: Քանի որ երեխայի մազերը ամբողջովին ծածկում էին նրա աչքերը, դրանց երկարությունը մինչև քթի ծայրն էր հասնում: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրա մազերը աճում էին անհավատալի տեմպերով: Կյանքի առաջին վեց ամիսներին Ջորջի մազերը կտրել են երեք անգամ։

Այս ընտանիքում երեխաները միանգամից ծնվում են մազածածկույթով

Միակ բանը, որ երեխային իսկապես դուր չէր գալիս, մազերը կտրելն էր: Երբ առաջին անգամ տղային տարան վարսավիրանոց, վարպետն այնքան զարմացավ, որ թույլտվություն խնդրեց լուսանկարել նրան: Նա դեռ չէր տեսել այդպիսի երկար մազերով փոքրիկ երեխա:

Երբ Ջորջը չորս տարեկան էր, ծնվեց նրա եղբայրը: Եվ ի՞նչ եք կարծում: Փոքրիկ Ստենլին նույնպես շատ մազոտ էր: Իսկ երբ նա երկու ամսական էր, նրա մազերը ուղղվեցին և աճում էին բացառապես ուղղահայաց։

Այս ընտանիքում երեխաները միանգամից ծնվում են մազածածկույթով

Ինչպես ասում է ընտանիքի հայրը, «Այնպիսի զգացում է, կարծես նրան հոսանքնէ խփել»: Իսկ մայրը պետք է երեխայի մազերը գելով ոճավորի, որպեսզի գոնե ինչ-որ կերպ ուղղի: «Տղաս դժվար թե կարողանա երբևէ գլխարկ կրել: Այն պարզապես չի կարող մնալ նրա գլխին », — կատակում է մայրը։

Այս ընտանիքում երեխաները միանգամից ծնվում են մազածածկույթով

Բժիշկները նշում են, որ երեխաների նման մազեր ունենալու պատճառը գենետիկան է: Քանի որ ծնողները նույնպես ունեն խիստ մազեր, որոնք արագ են աճում:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: