Ամենաուժեղ հորոսկոպի նշանները, ում դեմ ուղղակի «խաղ չկա»

Խոյ

Անխոս նա առաջնորդ է: Խոյը բվականաչափ կենսական էներգիա ունի, շատ խիզախ է: Խոյը միշտ պատրաստ է ցանկացած փորձության և ն արժանի է հորոսկոպի նշանների ցանկում առաջին տեղը գրավելուն:

Եթե խոյը վստահ է, որ ինքը ճիշտ է, ապա հակառակը նրան համոզել գրեթե անհնար է: Ի ծնե համառ է Խոյը, սա նրա կարևորագույն հատկանիշներից մեկն է:

Դրական կողմերը չափից շատ են Խոյի մոտ. ազնվություն, անաչառություն, սկզբունքայնություն: Ուրիշ ոչ մի նշան չի կարող այս հատկանիշներով մրցել Խոյի հետ: Վեճի ժամանակ Խոյը կարող է շատ վտանգավոր դառնալ: Նա հեշտ անցնում է ագրեսիայի: Եթե ձեզ համեստ Խոյ է հանդիպել, ապա իմացեք, դա ուղղակի խաբկանք է:

Առյուծ

Առյուծը Արևի հովանավորության տակ է, իսկ նրա տարերքը կրակն է: Այսքանով ամեն բան ասված է: Առյուծը եկել է կառավարելու և հրամայելու համար: Նա իդեալական առաջնորդ է, շատ ընկերներ ունի, միշտ մարդկանց ուշադրության կենտրոնում է:

Իր ճանապարհին նա պատրաստ է այրել ամեն բան, նրա ներսում անմար կրակն է: Առյուծը հաճախակի է գնում վտանգին ընթառաջ և ռիսկի դիմում: Նա ասես հաճույք է ստանում դրանից: Իսկ այ Առյուծ կինը լրիվ ուրիշ թեմա է:

Նա Առյուծի կատարելագործված տեսակն է: Նա ունակ է իշխել ցանկացած տղամարդու և մղել նրան նորանոր նվաճումների: Առյուծ կինն ապրեցնելու տաղանդ ունի:

Կարիճ

Դե էլ ինչ ուժեղների ցուցակ առանց Կարիճի: Մոլեգին, աբստամբ ոգի, անասելի ուժ, վճռականություն և նպատակասլացություն, ու այս ամենը համեմված առեղծվածայն բնույթով ու գաղտնիքներով… ահա Կարիճը: Կարիճի անզուսպ ցանկությունը հասնել նպատակին, նրան միշտ ուղեկցում է իր ճանապարհին:

Կարիճն ամենաշատը հաղթանակի համն է սիրում: Դա շոյում է նրա փառասիրությունը, ես-ը: Կարիճն այն նշաններից է, ով գտնվում է բարու և չարի ճամփաբաժանին, վերջնական որոշումը իրենն է՝ նմալ բարի, թե հանուն նպատակի անցնել բոլոր սահմանները:

Աղեղնավոր

Աղեղնավորի իրական դեմքը երևում է այն ժամանակ, երբ նա շարժվում է դեպի իր նպատակը: Նա հստակ ծրագիր ունի և գործողությունների հերթականություն: Աղեղնավորը ամեն բան մանրակրկիտ մտածում է սկսելուց առաջ:

Աղեղնավորի լավագույն հատկանիշը լավատեսությունն է: Նրա խիստ համոզմամբ բացասական արդյունքը ևս արդյունք է, որի վրա կարելի փորձ ու գիտելիք ձեռք բերել: Աղեղնավորը ևս տաքարյուն է, նրա համար դժվար է գտնել ոսկե միջինը, իսկ ընդհանուր առմամբ նա շատ բարի ու կամեցող է:

Աղեղնավորը ի տարբերություն վերը ներկայացված նշանների գործում է միայն մտածելուց հետո, նա անգամ ունի պլան Բ՝ ցանկացած իրավիճակի համար: Նա հրաշալի ստրատեգ է:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ