Անհավատալի փոխակերպում, կարծես երկու տարբեր մարդիկ լինեն «առաջ և հետո» լուսանկարում։
Պրոֆեսիոնալ դիմահարդարումն անճանաչելիորեն փոխեց 82-ամյա տիկնոջը։
Դիմահարդար Քրիստինա Պուկովան Չեխիայից տարիքային մոդելներին փոխակերպելու մասնագետ է: Այս անգամ նա որոշեց փոխել իր տատիկին, որը դարձավ 82 տարեկան: Վարպետի աշխատանքի արդյունքը պարզապես զրկում է խոսելու ունակությունից: Սպիտակ մազերով տարեց կինը, ով երբեք չի կիրառել կոսմետիկա, 20 տարով ավելի երիտասարդ է երևում։
Քրիստինեն ստիպված էր քրտնաջան աշխատել` տատիկին վերափոխելու համար: Մոդելի մաշկը ծածկված էր խոր կնճիռներով և տարիքային բծերով: Տարիքային փոփոխությունների հետևանքները մեղմելու համար դիմահարդարն օգտագործեց հայլայթեր և շատ խիտ տոնային կրեմ։
Դիմահարդարը բարակ հոնքեր- թելիկներին տվեց նորաոճ ձև` օգտագործելով մատիտ, դրանք դարձնելով շատ ավելի լայն և վառ: Հաջորդ քայլը ստվերների կիրառումն էր: Քրիստինան ընտրեց թեթև մարգարտյա երանգներ, որոնք տեսողականորեն բարձրացնում են կախված կոպերը: Կարմրաներկը օգնեց թարմացնել դեմքը և տեսողական դարձնել մաշկը երիտասարդ։
Վերջնական շտրիխը սևաներկն էր: Այն արտահայտչություն ավելացրեց հայացքին, աչքերը սկսեցին ավելի մեծ ու պայծառ թվալ: Տատիկին մի պարզ սանրվածքի ոճավորում կատարվեց, և բաց թողեցին սպիտակ մազերը: Կնոջն անհնար էր ճանաչել. Կարծես նա 20 տարով փոքրացել էր։ Երբ թոռները տեսան իրենց հարազատին, նրանք չէին հավատում իրենց աչքերին և ուրախությամբ ծափահարում էին։
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ