Այսօր առաջարկում ենք համեղ և կշտացնող ուտեստ պատրաստել․ խմորով և միջուկով շերտավոր ռուլետներ։
Անհրևաժեշտ բաղադրիչներ
- Շերտավոր խմոր — 500 գրամ (խմորիչով)
- Խոզապուխտ — 200 գրամ
- Պանիր — 100-150 գրամ (պինդ տեսակի)
- Սամիթ — 2-3 ճյուղ
- Մայոնեզ — 2 ճ․գ․
- Ձու — 1 հատ
- Քունջութ — 1 ճ․գ․
Պատրաստման եղանակը
1. Պատրաստեք բոլոր անհրաժեշտ բաղադրիչները։ Պատրաստի խմորիչով շերտավոր խմորը մի թեթև սառեցրեք, որպեսզի աշխատելը հեշտ լինի։
2. Առաջին հերթին պատրաստեք միջուկը։ Խոզապուխտն ու պանիրը խոշոր քերիչով անցկացրեք։
3. Մանր կտրատեք սամիթը, խառնեք մայոնեզի հետ։
4. Խմորը բացեք, բայց ոչ շատ բարակ։
5. Խմորին քսեք մայոնեզային զանգվածը։
6. Այնուհետև դրեք քերած խոզապուխտը և պանիրը։
7. Խմորը ռուլետի նման փաթաթեք, ծայրերն ամրացրեք, որ միջուկը չթափվի։
8. Ռուլետը մոտ 4 սմ լայնությամբ կտրատեք և շարեք ջեռոցի՝ յուղաթուղթ փռած թավայի մեջ։
9. Ամեն մի ռուլետի վրա ձու քսեք և քունջութ լցրեք վրայից։
10. Ռուլետները թխեք 200 աստիճանի տակ 20-25 րոպե՝ մինչև կարմրեն։
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Կայքից արգելվում է նյութը պատճենել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: