Գազարով և հավով աղցան

Գազարով և հավով աղցան

Շատերս հաճախ թերագնահատում ենք գազարը, համարելով, որ այն կարելի է և չօգտագործել։ Սակայն պետք չէ մոռանալ, որ այս բանջարեղեբը օգտակար է բոլորին և մեծ քանակությամբ վիտամիններ է պարունակում։ Իսկ տեսողության վրա գազարի դրական ազդեցության մասին վաղուց է հայտնի։

Այսօր առաջարկում ենք գազարով և հավով մի շատ համեղ աղցան պատրաստել։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 250 գր․ հավի փափկամիս
  • 100 գրամ կաղամբ
  • 1 գազար
  • 1 բուլղարական պղպեղ
  • 60 մլ բուսայուղ
  • 20 մլ սոյայի սոուս
  • 5 մլ լիմոնի հյութ
  • 1 թ․գ․ շաքարավազ
  • 1 թ․գ․ կարմիր պղպեղ
  • 0,5 թ․գ․ աղացած համեմի սերմ
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Գազարով և հավով աղցան

Պատրաստման եղանակը

1. Խառնեք 20 գրամ բուսայուղը, համեմի սերմը, կարմիր, սև պղպեղը, աղը։ Այս խառնուրդը քսեք փափկամսին։

2. Տապակի մեջ փայլաթիթեղ փռեք և վրան դրեք հավի փափկամիսը։ Ջեռոցը 200 աստիճան տաքացրեք և եփեք 30 րոպե։

3. Գազարը քերիչով անցկացրեք, կաղամբը բարակ կտրատեք, կտրեք պղպեղն ու սառած հավի միսը։

4. Բոլոր բաղադրիչներն իրար միացրեք և վրան լցրեք մնացած բուսայուղով, սոյայի սոուսով, լիմոնի հյութով, շաքարավազով, աղով և պղպեղով պատրաստված սոուսը։

Գազարով և հավով աղցան

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...