Բոլոր ժամանակների 5 ամենահայտնի կախարդական հնարքների բացահայտումը. դուք կապշեք դրանց պարզությունից

Բոլոր ժամանակների 5 ամենահայտնի կախարդական հնարքների բացահայտումը. դուք կապշեք դրանց պարզությունից

Կախարդական ներկայացումը երեխաների ուրախացնելու ամենափորձված մեթոդներից մեկն է։ Երբեմն, նայելով այդ ֆանտաստիկ իլյուզիաներին, նույնիսկ մեծահասակներն են զարմանում և մտածում, թե ինչպես է դա հնարավոր։

Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ ճշմարտությունը, պատրաստել ենք բոլոր ժամանակաների 5 ամենահայտնի կախարդական հնարքների բացատրությունները։

Գլխարկից նապաստակ հանել

Բոլոր ժամանակների 5 ամենահայտնի կախարդական հնարքների բացահայտումը. դուք կապշեք դրանց պարզությունից

Այս հնարքն իրագործելու համար Ձեզ անհրաժեշտ կլինի ծածկոցով փակված սեղան, նապաստակ, շորի կտոր և ցիլինդրաձև գլխարկ։ Վերցրեք սև և ամուր կտորը և դրա բոլոր 4 ծայրերը իրար կապեք։ Նապաստակին դրեք այդ ձեռագործ պարկի մեջ։

Ապա սեղանի հակառակ կողմում ամրակ ամրացրեք և պարկը կախեք դրանից։ Սեղանի ծածկոցը պետք է դնել այնպես, որ հանդիսատեսը չտեսնի նապաստակին։

Ելույթի սկզբում ցուցադրեք գլխարկը այնպես, որ բոլորը տեսնեն, որ այն դատարկ է։ Այնուհետև դրեք գլխարկը սեղանին։ Այժմ ամենաբարդ մասն է․ վստահ և սահուն շարժումով բարձրացրեք գլխարկի մի ծայրը և պարկը դրեք տակը։

Հետո մի քանի շարժում արեք հանդիսատեսի համար՝ կարծես կախարդում եք և շրջեք գլխարկը՝ ցուցադրելով նապաստակին։ Դուք կապշեք հանդիսատեսի ոգևորությունից։

Մատներով ծուխ առաջացնել

Բոլոր ժամանակների 5 ամենահայտնի կախարդական հնարքների բացահայտումը. դուք կապշեք դրանց պարզությունից

Վերցրեք լուցկու տուփ և կտրեք վառվող եզրերից մեկը։ Առանձնացրեք իրականում վառվող թուղթը տուփից։ Ապա ծալեք բարակ թուղթը և վառեք այն։

Թողեք որ թուղթը ամբողջովին վառվի, ինչից հետո հավաքեք այրումից հետո մնացածը։ Ստացված մոխրի օգնությամբ Դուք կկարողանաք ծուխ ստեղծել։

Քսեք ստացվածը Ձեր մատներին։ Ձեզ կմնա միայն մատները շփել միմյանց հետ, և ծուխ կառաջանա։ Մի՛ մոռացեք համարից հետո լվանալ ձեռքերը։

Ճկվող գդալ

Բոլոր ժամանակների 5 ամենահայտնի կախարդական հնարքների բացահայտումը. դուք կապշեք դրանց պարզությունից

Այս հնարքը հաջողությամբ կատարելու համար Դուք պետք է փոքրիկ արծաթե մետաղադրամ թաքցնեք Ձեր ձեռքում։ Երբ պատրատվեք «ճկել» գդալը, պահեք մետաղադրամն այնպես, որ հանդիսատեսը տեսնի դրա միայն մի ծայրը։

Գդալը այնպես պահեք, որ հանդիսատեսին թվա, թե մետաղադրամը ուղղակի գդալի բռնակի շարունակությունն է։ Գդալի օվալաձև ծայրը հենեք սեղանին և ձևացրեք, թե հսկայական ջանքեր եք թափում այն ճկելու համար։

Այս ընթացքում թողեք, որ գդալի պոչը իջնի ներքև։ Քանի որ մետաղադրամի ծայրը կերևա վերևում, մարդկանց կթվա, որ Դուք իսկապես ճկել եք գդալը։

Ճախրող մարդու հնարք

Բոլոր ժամանակների 5 ամենահայտնի կախարդական հնարքների բացահայտումը. դուք կապշեք դրանց պարզությունից

Այս հնարքի սկզբում աճպարարի օգնականը, որը սովորաբար կին է լինում և երկար զգեստ է կրում, պառկում է սեղանին։ Պառկելու ընթացքում նա համոզվում է, որ իր զգեստի փեշերը ընկնեն հատակին։ Դրանից հետո աճպարարը այնպես է անում, որ աղջիկը սկսի ճախրել սեղանի վրա։

Հնարքը հաջողությամբ կատարելու համար պետք է համոզել հանդիսատեսին, որ աղջիկը օդ է բարձրանում կախարդանքի շնորհիվ։ Հնարքն ավելի հետաքրքիր դարձնելու համար աճպարարը մի օղակ է վերցնում և դա անցկացնում է աղջկա շուրջ։ Օղակը ոչ մի առանձնահատկություն չունի։

Միակ պայմանն այն է, որ օղակը պետք է բավականաչափ մեծ լինի, որ դրա միջով անցնի աղջիկը, և այն չդիպի բարձրացող մեխանիզմին։ Համարի ընթացքում աճպարարը պետք է այնպես կանգնի, որ թաքցնի այն մետաղյա հարմարանքը, որը բարձրացնում է աղջկան։

«Զիգզագաձև աղջիկ»

Բոլոր ժամանակների 5 ամենահայտնի կախարդական հնարքների բացահայտումը. դուք կապշեք դրանց պարզությունից

Այս ֆանտաստիկ հնարքը հնարավոր է մի քանի 35 սանտիմետրանոց տուփերի և 20սմ բարձրությամբ շարժական հարթակի շնորհիվ։

Երբ աճպարարի օգնականը մտնում է կառույցի մեջ, նա կանգնում է շարժական հարթակի վրա, որը հատուկ բացվող դարակ ունի իր մեջ։ Երբ աճպարարը փակում է դուռը, օգնականը օգտվում է դարակից և նստում այդեղ՝ խաչված ոտքերով։

Արկղերը երկու կողմ ունեն՝ իրական և կեղծ։ Օգնականը մտնում է ներս իրական կողմով, սակայն հետո աճպարարը պտտում է այն դեպի կեղծ կողմը, որտեղ կան մի քանի պատուհանիկներ, որոնք թաքցնում են մարմնի որոշ մասերը։

Այդ բոլոր պատուհանիկների մեջ հատուկ մանեկեններ են դրված, որոնք նման են օգնականի մարմնի համապատասխան մասերին և կրում են նույն հագուստը։ Համարի ընթացքում աճպարարը բացում է պատուհաններից մեկը, ապա խառնում արկղերը։ Սա արվում է հանդիսատեսին խճճելու համար։ Երբ վերջում բացվում են բոլոր պատուհանները, հադիսատեսը տեսնում է օգնականի մարմնի խառնված տարբերակը։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...