10 խորհուրդ Կոնֆուցիոսից, որոնք կփոխեն Ձեր կյանքը

Կոնֆուցիոսը բոլոր ժամանակների արևելյան մեծագույն փիլիսոփան է։ Նրա աշխատանքներում շեշտը դրված է անհատի և կառավարության բարոյական արժեքների վրա։ Հենց Կոնֆուցիոսն է, որ սովորեցրել է մարդկանց հասարակական հարաբերությունների արվեստը, արդարությունը և անկեղծությունը։

• Կարևոր չէ, թե ինչքան դանդաղ եք գնում, քանի դեռ կանգ չեք առել։

• Երբեք մի ընկերացեք այն մարդու հետ, ով Ձեզանից լավը չէ։

• Երբ զայրանում եք, մտածեք հետևանքների մասին։

• Երբ ակնհայտ է, որ հնարավոր չէ հասնել նպատակներին, մի փոխեք նպատակները, այլ փոխեք դրանց հասնելուն ուղղված քայլերը։

• Եթե դուք ատում եք մարդուն, ապա նա հաղթել է Ձեզ։

• Այն, ինչ փնտրում է «մեծ» մարդը, գտնվում է հենց իր ներսում, իսկ այն, ինչ փնտրում է «փոքրիկ» մարդը, գտնվում է ուրիշների մեջ։

• Ինչ էլ որ անում եք, արեք սրտանց։

• Խորհուրդներ տվեք միայն այն մարդկանց, ովքեր ձգտում են գիտելիքի այն բանից հետո, ինչ գիտակցել են իրենց տգիտությունը։

• Փոքրիկ հաջողություններին նայելը թույլ չի տալիս հասնել մեծ բարձրունքների։

• Եթե նրանք Ձեր թիկունքում փնովում են Ձեզ, նշանակում է, որ դուք նրանցից առաջ եք։

Հետևեք այս խորիմաստ դասերին և կտեսնեք, թե ինչպես է փոխվում Ձեր կյանքը։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ