Ինչպե՞ս օգնել տղամարդուն խուսափել սթրեսից

Շաբաթական գոնե մեկ անգամ թույլ տվեք, որ նա զվարճանա ընկերների հետ․ ձեր փափուկ, տաքուկ կուրծքն իր կողքին զգալն իհարկե հաճելի է, բայց տղամարդուն պետք է նաեւ ընկերոջ ամուր ձեռքը։

Ոչ մի պատրվակով թույլ մի տվեք, որ նա ձեզ հետ միասին հաճախի յոգայի պարապմունքների՝ առաջիկա տոնին նրան նվիրեք բռնցքամարտի կամ էլ որեւէ այլ առնական մարզաձեւի պարապմունքների բաժանորդագրություն։

Երբեք մի քննադատեք տղամարդուն՝ բոլոր հոգեբանները համամիտ են այն հարցում, որ հիմնականում հենց քննադատությունն է քանդում հարաբերությունների հիմքը։ Ավելի լավ է գովեք նրան, երբ նա որեւէ լավ բան է անում։ Նաեւ ուշադիր եղեք նրա հոգեկան վիճակի հանդեպ՝ եթե նա նվազ շփվող է դարձել, կորցրել է ախորժակը կամ քունը, սկսել է խնդիրներ ունենալ անկողնում, փորձեք անկեղծ խոսել նրա հետ, հասկացրեք, որ մտահոգված եք նրա առողջական վիճակով։ Թողեք մի քիչ նվնվա կամ նույնիսկ լացի։

Երեկոյան նրա ներկայությամբ ֆեմինիստական սերիալներ մի դիտեք։ Ավելի լավ է նրա հետ միասին դիտեք սուպերհերոսների մասին որեւէ դասական ֆիլմ։ Թող դիտի ու լիցքավորվի դրական էներգետիկայով։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: