Ինչպես վերջ դնել դիմացինի լպիրշությանը. 5 միջոց

Միջոց 1

Եթե ինչ-որ մեկը բղավում է ձեզ վրա, ջանք գործադրեք եւ հանդարտություն պահպանեք՝ մնալով անվրդով։ Ձեր պահվածքը բարկություն առաջ կբերի, բայց դա արագ կանցնի։ Դրան կփոխարինի ագրեսիվ պահվածքի համար դիմացինի մոտ մեղքի զգացումը։ Ամենայն հավանականությամբ, ներողություն կխնդրի հենց բղավողը։

Միջոց 2

Եթե ձեզ վրա բղավում են, պետք է հայացքը կենտրոնացնել ուրիշ բանի վրա, օրինակ, ընդդիմախոսի կոճակների։ Հարցին, թե ինչի վրա ես աչքերդ չռել, կարող եք պատասխանել այսպես. «Ես կոճակներն եմ հաշվում։ Միշտ էլ այդպես եմ անում, երբ ուզում եմ մեկին սպանել, բայց ավելի լավ է, զսպեմ ինձ»։ Բղավողի շփոթությունը միգուցե չեզրափակի տեսարանը, բայց գոնե տեսարանը կլինի լուռ ու առանց ծայրահեղությունների։

Միջոց 3

Եթե դուք գիտեք, որ մարդուց քննադատություն եք լսում, համարձակություն հավաքեք եւ փորձեք նստել կամ կանգնել նրա կողքին, այս դեպքում նա կփափկի, եւ նրա բացասական ազդակները կպակասեն։

Միջոց 4

Այս միջոցը հարմար է այն դեպքերի համար, երբ կարեւոր է քննադատողի հետ լավ հարաբերություններ պահպանել։ Սկզբում պետք է բարձրացնել նրա նշանակությունը։ Օրինակ՝ «Այո, իրոք հիմար բան ստացվեց։ Շնորհակալություն, որ ուշադրություն դարձրեցիք։ Ձեր կարծիքն ինձ համար կարեւոր է»։

Հետո քննադատությունը կարելի է կառուցողական հուն տեղափոխել՝ օգտագործելով բացասական հարցաքննության մեթոդը։ Օրինակ, ձեզ ասում են, որ դուք ամեն բան փչացրել եք։ Հարցրեք, թե ինչն է ամենասարսափելին, ինչով է դա սպառնում, ինչպես կարելի է ուղղել։ Աստիճանաբար կոնկրետ խորհրդին կմոտենաք, որի համար արժե շնորհակալություն հայտնել։

Միջոց 5

Եթե քննադատությունն անիմաստ է, անտեսեք։ Արձագանքը կախված կլինի նրանից, թե որքանով է ձեզ համար ձեր զրուցակիցը կարեւոր։ Եթե պետք է պահպանել հարաբերությունները, խուսափեք նրա բառերը ցանկացած ձեւով կրկնելուց։ Պատասխանեք, օրինակ, «ես հասկանում եմ ձեր տեսակետը, բայց կանեմ այսպես»։ Դա կրկնեք այնքան, որքան պետք է։ Եթե վիզավին այնքան էլ կարեւոր չէ, կարող եք լուռ անտեսել։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ