Կենդանակերպի 4 նշան, ովքեր շատ են սիրում վիճել

Ցուլ:

Անասելի կամակոր են: Հավատում են միայն իրենց համոզմունքներին, դժվար է հակառակում համոզել Ցուլերին: Իհարկե, կարող եք փորձել «ստիպել» Ցուլերին ամեն ինչ այլ տեսանկյունից դիտարկել, բայց վստահ եղեք, որ դա ժամանակի ավելորդ կորուստ է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն խոստովանում, որ սխալվում են, մինչև վերջ պնդում են իրենց տեսակետը: Ցուլերը համոզված են, որ պարզապես չեն կարող սխալվել:

Առյուծ:

Շատ զգացմունքային են, ընկալունակ, ինչի արդյունքում շատ բան անձնավորված են ընկալում: Նրանց համար դժվար է կողմնորոշվել իրավիճակում, որն իրենց ծրագրին համապատասխան չի ընթանում: Առյուծներն առաջին հերթին՝ հոգ են տանում իրենց Ես-ի մասին: Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովորեն ընդունել ուրիշի կարծիքը, իրենց օբեյկտիվ դիտորդի տեսանկյունից նայել, հնարավոր է՝ այդքան տաքարյուն չլինեն:

Կշեռք:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն «ընդդիմախոսության» վարպետ են: Պարզվում է՝ պատճառն այն է, որ ցանկացած բանավեճ ամրապնդում է նրանց արժանապատվության զգացումը:  Եթե չեք ցանկանում վիճել նրա հետ, պարզապես տեղեկացրեք, որ դա ձեզ համար այնքան էլ հաճելի չէ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում անհարմարություններ պատճառել մտերիմներին, ինչը նշանակում է, որ արագ կհանգստանան:

Այծեղջյուր:

Կարծում են, որ ավելի իմաստուն են և փորձառու: Եթե ցանկանում եք խուսափել կենդանակերպի այս նշանի հետ վեճից, նրան երկու բան բացատրեք: Նախ՝ ընդգծեք, որ նա իր պահվածքով կարող է կարող է նվաստացնել մարդկանց: Երկրորդ՝ Այծեղջյուրին ցույց տվեք, որ մյուսները կարող են նույնքան իրավացի լինել, որքան ինքը: Հակառակ դեպքում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ շփումը կարող է վերածվել «իմաստուն ուսուցիչ-հիմար աշակերտ» ձևաչափի:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ