Երիտասարդ հարսնացուն իր հարսանիքին հագավ 88-ամյա տատիկի հարսանյաց զգեստը

Կան բաներ, որոնք հոգեհարազատ են։ Միացյալ Նահանգներից Էլլի Լիվինգուոթերի համար էլ այդպիսի բան գտնվեց։ Պարզվեց, որ դա տատիկի հարսանյաց զգեստն է, որը, չնայած նա պահում էր, սակայն այն առանձնահատուկ բան չէր համարում:

Եվ ինչպիսին էր տատիկի զարմանքը, երբ իմացավ, որ թոռնուհին ցանկանում է իր հանդերձանքով մոտենալ խորանին։

Երիտասարդ հարսնացուն իր հարսանիքին հագավ 88-ամյա տատիկի հարսանյաց զգեստը

60 տարի նա սպասում էր իր երկրորդ աստղային ժամին, և այժմ այն եկել է։ Էլլին այնքան շքեղ էր դրա մեջ, որ բոլոր հյուրերը չէին դադարում հիանալ նրա կերպարով: Ընդ որում, աղջիկն այն պարզապես տվել էր քիմմաքրողին, մնացածում հանդերձանքը կատարյալ էր։

Երիտասարդ հարսնացուն իր հարսանիքին հագավ 88-ամյա տատիկի հարսանյաց զգեստը

Սոցցանցերում Էլլին ասել է, որ ինքն ու տատիկը շատ մտերիմ են, քանի որ աղջիկն իր կողքին է մեծացել։ Եվ մի քանի տարի առաջ պատահաբար հարսանյաց զգեստ գտնելով ձեղնահարկում` աղբի տոպրակի մեջ, նա վճռականորեն որոշեց, որ դրանում է ամուսնանալու:

88-ամյա տատիկը արտասվել է, երբ տոնակատարությանը տեսել է գեղեցկուհի թոռնուհուն։ Եվ ոչ միայն նա: Եվ այս պահը Էլլիի համար դարձավ ամենաթանկներից մեկը։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ