7 պատճառ, թե ինչու մինչ այժմ չեք կարողանում գտնել զուգընկեր

Բոլորը միայնության տարբեր պատճառներ ունեն։ Բայց մեզնից յուրաքանչյուրի կողքին պետք է մտերիմ մարդ։

Երբեմն մենք անգամ չենք նկատում, թե ինչպես են մեր սովորությունները խանգարում նորմալ հարաբերություններ կառուցելուն։ Բայց միայն մենք ենք ղեկավարում մեր կյանքը և միշտ կարող ենք փոխել իրավիճակը։

Այս 7 պատճառները կարող են սիրո խոչընդոտ դառնալ. փոխեք դրանք, որպեսզի վերջապես դառնաք երջանիկ։

1. Դուք ունեք ցածր ինքնագնահատական։

Մենք բոլորս ունենք «ներքին քննադատ ձայներ», որոնք ասում են, որ մենք չափազանց նիհար կամ գեր ենք, շատ ծեր ենք կամ այնքան էլ գեղեցիկ չենք։ Երբ Դուք ենթարկվում եք այդ ձայներին, վարքը փոխվում է և դրանով վանում եք այլ մարդկանց։

2. Մրցակցության հիվանդություն

Հաճախ ցածր ինքնագնահատականը բերում է հիվանդագին մրցակցության։ Դա նշանակում է, որ կարող եք շատ արագ նահանջել, երբ տեսնում եք, որ ինչ-որ մեկը սիրահարված է Ձեզ հետաքրքրող մարդուն։

3. Դուք զգուշանում եք։

Մեզնից շատերը զգացել են կոտրված սրտի ցավը, եղել են դավաճանված և վիրավորված այն մարդու կողմից, ում իսկապես սիրում էին։ Եվ դրանից հետք Դուք որոշել եք փակել Ձեր սիրտը և վախենում եք նոր հարաբերություններ սկսելուց։

4. Ձեզ ձգում են անառողջ հարաբերությունները։

Շատերն անգիտակցական մոտիվացիա ունեն՝ փնտրելու տոքսիկ հարաբերություններ։ Այդպիսի մարդիկ ընտրում են այնպիսի զուգընկերոջ, ով հուզականորեն անհասանելի է։

Հարաբերություններին քննադատորեն վերաբերվեք։ Արդյո՞ք Ձեզ պետք է փորձ, որն արդեն ունեցել եք։

5. Բծախնդրություն

Բծախնդիր լինելը լավ է, բայց ամեն ինչում կարևոր է չափը։
Իդեալական մարդիկ չկան, մենք բոլորս ունենք մեղավորություններ։ Այդ իսկ պատճառով եղեք ավելի հանդուրժող այլ մարդկանց նկատմամբ։

6. Դուք սիրում եք միայնություն։

Տարիքի հետ մենք հակված ենք նստել կոմֆորտի զոնայում և չխախտել դրա սահմանները։ Բայց Դուք չեք կարող ամբողջ աշխարհից փակվել։ Պետք է դուրս գալ միօրինակությունից, մարտահրավեր նետել ինքներդ Ձեզ և հանդիպել նոր մարդկանց հետ։

7. Չափազանց շատ կանոններ։

Տարիքին զուգընթաց Դուք հաճախ կանոններ եք մշակում Ձեր անձնական կյանքի համար։ Բայց դրանք ավելորդ խոչընդոտներ են, որոնք խանգարում են երկարատև հարաբերություններ հաստատելուն։ Լսեք Ձեր սրտին և գոնե երբեմն մի ենթարկվեք կանոններին։

Իսկ Դուք արդեն հանդիպե՞լ եք Ձեր սիրուն։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...