Աչքերի մասին 15 փաստ որոնք կապշեցնեն ձեզ

1. Մեր կյանքի ընթացքում միջինը տեսնում ենք 24 միլիոն տարբեր պատկերներ:

2. Աչքերն ամեն ժամ ուղեղին հաղորդում են հսկայական քանակությամբ ինֆորմացիա: Այդ ուղղու թողունակությունը համեմատելի է մեծ քաղաքի ինտերնետ պրովայդերի թողունակությանը:

3. Մեր աչքերը կենտրոնանում են վայրկյանում 50 առարկայի վրա:

4. Մայաները շլությունը համարում էին գրավիչ ու ջանում էին այնպես անել, որ իրենց երեխաներն ունենան շլություն:

5. Շիզոֆրենիան կարելի է 98․3 տոկոս ճշտությամբ որոշել աչքի շարժումների սովորական թեստի միջոցով:

6. Մարդիկ և շները միակն են, ովքեր փնտրում են տեսողական հուշումներ մյուսների աչքերում, իսկ շներն այդ անում են միայն մարդկանց հետ շփվելիս:

7. Կանանց մոտ 2 տոկոսն ունեն աչքերի հազվադեպ գենետիկական մուտացիա, որը հնարավորություն է տալիս նրանց տեսնելու 100 միլիոն գույն:

8. Տիեզերագնացները չեն կարողանում լաց լինել տիեզերքում ձգողության պատճառով: Արցունքները հավաքվում են փոքրիկ գնդիկներով ու սկսում են մրմռացնել աչքերը:

9. Մեղուների աչքերի մեջ կան մազիկներ: Դրանք օգնում են որոշելու քամու ուղղությունը և թռիչքի արագությունը:

10. Երկնագույն աչքերով սպիտակ կատուների 65-85 տոկոսը խուլ են:

11. Շագանակագույն աչքերն իրականում երկնագույն են՝ դարչնագույն պիգմենտի տակ: Նույնիսկ գոյություն ունի լազերային պրոցեդուրա, որը հնարավորույուն է տալիս դարչնագույն աչքերն ընդմիշտ փոխել երկնագույնի:

12. Յուրաքանչյուր 12-րդ տղամարդը դալտոնիկ է:

13. Ձեր աչքերը միշտ կմնան այն չափի ինչ ծնված օրը, իսկ ականջներն ու քիթը չեն դադարում աճելուց:

14. Մարդու աչքն ընդունակ է ընկալելու սպեկտրի միայն 3 գույները՝ կարմիր, կապույտ և կանաչ: Մնացած գույները այդ գույների համադրություններն են:

15. Մարդու աչքի եղջերաթաղանթն այնքան նման է շնաձկան եղջերաթաղանթին, որ վերջինս աչքի վիրահատությունների ժամանակ օգտագործում են որպես փոխարինիչ:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ