Դասընկերուհուս ծաղրում էին արտաքինի պատճառով, սակայն ես նրան հանդիպեցի 15 տարի անց …

Այսօր մի կնոջ պատմություն ենք ներկայացնում, որը լավ դաս է բոլոր նրանց համար, ովքեր ողջ կյանքում չեն կարողանում ազատվել մանկության տարիների ցածր ինքնագնահատականից:

Ես գերազանցիկ էի դպրոցում և միշտ երազում էի ուսուցչուհի դառնալ: Ես իմ առջև նպատակ էի դրել՝ լավ սովորել: Դպրոցական տարիներն անցան աննկատ, եկավ ատեստատները ստանալու ժամանակը: Ավարտական երեկոյի ժամանակ բոլորս գեղեցիկ հագնված պարում էինք մեր սիրելի երգերի տակ և մեզ արդեն մեծ էինք զգում:

Ինչ որ մի պահի ես զուգարան գնացի շպարս թարմացնելու և լսեցի, որ խցիկներից մեկում ինչ-որ մեկը լաց է լինում: Ես մոտեցա և տեսա, որ դուռը փակ չէ, գետնին նստած էր դասընկերուհիս՝ արցունքն աչքերին:

Դասընկերուհուս ծաղրում էին արտաքինի պատճառով, սակայն ես նրան հանդիպեցի 15 տարի անց …

Դա Կատյան էր, թմբլիկ մի աղջիկ, պզուկոտ դեմքով, նոսր մազերով: Ես հարցրեցի նրան, թե ինչ է պատահել, նա սկսեց հեկեկալ, իսկ հետո պատմեց, որ զուգահեռ դասարանից մի տղա իրեն հրել է և ծաղրել: Ես սկսեցի նրան հանգստացնել և առաջարկեցի տաքսի կանչել:

Նա համաձայնեց, և ես նրան տուն ճանապարհեցի:

Երեկոն անցավ, բոլորս սկսեցինք ընդունելության քննություններին պատրաստվել, դե Կատյայի մասին էլ մոռացանք:

Ես ավարտեցի համալսարանը, ինչպես և երազում էի՝ սկսեցի աշխատել դպրոցում, սակայն կրճատման տակ ընկա և աշխատանքի ընդունվեցի գեղեցկության սրահում որպես ադմինիստրատոր: Դե ինչ արած, ապրել էր պետք:

Ուրեմն մի օր նստած եմ սրահում և մի աննկարագրելի գեղեցիկ աղջիկ է մտնում՝ կատարյալ սանրվածքով, ոճային հագուստով և գեղեցիկ շպարով: Աղջիկը խնդրեց ինձ, որ լավ մատնահարդար խորհուրդ տամ իրեն:

Հետո մի պահ կանգ առավ և հարցրեց. «Դու Տանյա Մինաևա՞ն ես»: Ես պատասխանում եմ «Այո»: «Դու 76 դպրոցու՞մ ես սովորել՝ Եվգենյա Պավլովնայի դասարանում»: Ես ապշած նայում եմ նրան: Աղջիկը երկար նայեց ինձ վրա և ասաց. «Դու ինձ չե՞ս հիշում, ես Կատյա Կոլյադինան եմ»:

Դասընկերուհուս ծաղրում էին արտաքինի պատճառով, սակայն ես նրան հանդիպեցի 15 տարի անց …

Եվ այստեղ կարծես սառը ջուր լցնեին գլխիս: Ախր սա հենց այն նույն Կատյան էր, որը լաց էր լինում ավարտական երեկոյի ժամանակ:

Զարմանքից ես դեռ մի քանի վայրկյան ուշքի էի գալիս, իսկ հետո մենք որոշեցինք հանդիպել ինչ-որ մի սրճարանում և զրուցել:

Պարզվեց, որ դպրոցից հետո նա տնտեսագիտականում է սովորել, հավաքել է իրեն, նիհարել է, բուժվել, սկսել է հետևել իրեն և մի շատ կայացած և ապահովված տղամարդու է հանդիպել իրենից 5 տարով մեծ, որի հետ արդեն 2 տարի է ինչ ամուսնացած է:

Եվ գիտե՞ք, ես ինչ հասկացա: Ես հասկացա, որ այս կյանքում ամեն բան հնարավոր է, միայն ցանկություն է պետք ունենալ, և պետք չէ ծիծաղել ոչ ոքի վրա, քանի որ չգիտես, թե քեզ հետ վաղը ինչ կպատահի:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ