Ինչ անել, երբ կոշիկը սեղմում է ոտքը

Ինչ անել, երբ կոշիկը սեղմում է ոտքը

Դժվար է պատկերացնել մի կնոջ, ով չի սիրում գնել կոշիկներ. ընդ որում, ցանկալի է գնել շատ և տարբեր տեսակի։

Սակայն հաճախ նոր գնված կամ թանկարժեք կոշիկները սեղմում ու հարում են ոտքերը։

Անհնար է դրան դիմանալ, իսկ նոր գնված կոշիկն էլ ափսոս է դեն նետել։ Իսկ ի՞նչ անել։

Գոյություն ունեն մի քանի համընդհանուր տարածված խորհուրդներ. օրինակ, նոր գնված կոշիկը չի կարելի միանգամից ամբողջ օրը հագնել։

Այսպիսով, նոր գնված կոշիկը «բացելու» համար պետք է դիմել սառույցի օգնությանը. ավելի ճիշտ՝ սառնախցիկի և ջրի օգնությանը։ Անհրաժեշտ է գտնել անջրանցիկ մի տոպրակ, մեկ չորրորդի չափով ջուր լցնել։

Այնուհետև ջրով լի տոպրակը պետք է դնել կոշիկի մեջ, իսկ կոշիկը՝ սառնախցիկի, որտեղ ջուրը կսառչի։

Երբ ջուրը սառույց կդառնա, արդեն կարելի է կոշիկը հանել սառնախցիկից, որոշ ժամանակ թողնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, հանել տոպրակն ու կոշիկը չորացնել

Ինչ անել, երբ կոշիկը սեղմում է ոտքը

Կա նաև մեկ այլ, ավելի պարզ մեթոդ. տանը այդ նույն կոշիկով մի քանի ժամ քայլեք՝ թաց գուլպա հագած։

Բացի այդ, կարելի է նաև կոշիկի մեջ սպիրտային հատուկ լուծույթ (օրինակ, ապակի լվանալու հեղուկ) փչել և տաք գուլպա հագած քայլել ամբողջ տնով մեկ։

Իսկ կոշիկի այն հատվածում, որը կոշտուկներ է առաջացնում, կարելի է օճառ, պարաֆին կամ մոմ քսել. իհարկե, այս գործընթացը պետք է կանոնավոր կերպով անել՝ նոր կոշտուկներից խուսափելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...