Այս 10 սովորությունները վնաս են հասցնում ուղեղին և հիշողությանը. դրանց մեծ մասը հատուկ են բոլորիս

Այս 10 սովորությունները վնաս են հասցնում ուղեղին և հիշողությանը. դրանց մեծ մասը հատուկ են բոլորիս

Այս սովորությունները զգալիորեն մեծացնում են այնպիսի հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսիք են Ալցհեյմերն ու Պարկինսոնը։

Ահա ամենամեծ սխալներից մի քանիսը, որոնք վնաս են պատճառում ուղեղին.

1. Չնախաճաշել

Շատ մարդիկ կան, որ չեն նախաճաշում և յուրաքանչյուրն իր պատճառներն ունի։ Չնախաճաշելու արդյունքում ուղեղը զրկվում է սնուցող անհրաժեշտ նյութերից։

2. Չափից դուրս սնունդը

Շատակերությունը վնասում է ուղեղի և սրտի անոթները։

3. Ծխելը

Ծխելու դեպքում աճում է Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների զարգացման հավանականությունը։

4. Մեծ քանակությամբ շաքարի օգտագործումը

Բացի շաքարախտից, շաքարը նաև խանգարում է սպիտակուցների և սնուցող այլ նյութերի յուրացնմանը, որը բերում է ուղեղի քայքայման և դեֆորմացիայի։

5. Աղտոտված օդ շնչելը

Ճիշտ է, առանձնապես բան անել չենք կարող, բայց պետք է իմանանք, որ խոշոր քաղաքները աղտոտված են, ինչը բերում է ուղեղում թթվածնային քաղցի։

6. Քնի պակասը

Շատ մարդիկ վատ սովորություն ունեն՝ քիչ քնել։ Հիշեք, որ քունն անհրաժեշտ է ուղեղին հանգստանալու համար։

7. Գլուխը ծածկած քնելը

Կարող է տարօրինակ թվալ, սակայն շատերն են սիրում ծածկել գլուխը քնելիս։ Խնդիրն այն է, որ արդյունքում ուղեղը քիչ է թթվածին ստանում, ինչը վնասում է այն։

8. Աշխատելը հիվանդ ժամանակ

Շատ վտանգավոր սովորություն է։ Դուք ծանրաբեռնում եք թուլացած օրգանիզմը։ Անհրաժեշտ է թույլ տալ, որ մարմինը հանգստանա, այդ թվում ուղեղը և օրգանիզմը վերականգնվի։

9. Չմտածելը

Մտածելը ուղեղի հիմնական գործն է։ Եթե դուք ձեր օրվա մեծ մասն անց եք կացնում անգործության մեջ, դուք մեղք եք գործում ձեր ուղեղի նկատմամբ։ Կարդացեք, դիտեք, խնդիրներ լուծեք, ստեղծագործական աշխատանքով զբաղվեք, լեզուներ սովորեք և այլն։

10. Չխոսելը

Շփումը ուղեղի աշխատանքը խթանելու լավագույն միջոցն է։ Ամեն օր շփվեք մարդկանց հետ։ Աշխարհից մեկուսացումը կարող է ուղեղի ատրոֆիայի հանգեցնել։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...