Հանուն երիտասարդ ամուսնու կինը արտաքինի լուրջ փոփոխությունների է դիմել

Տատյանան, ում պատմությունն է ներկայացնում ենք, հանդիպեց իր ամուսնուն, երբ արդեն 43 տարեկան էր: Երիտասարդն ընդամենը 22 տարեկան էր:

Սակայն տարիքային տարբերությունը սիրող սրտերի համար խոչընդոտ չդարձավ:

Չնայած խեթ հայացքներին և քննադատություններին, ամուսիններն արդեն 15 տարի միասին են: Երբ կինը 49 տարեկան էր, նա ամուսնուն դուստր պարգևեց:

Սակայն ժամանակն անողոք է. Տատյանան սկսեց նկատել, որ սկսել է արագ ծերանալ և իր ամուսնու ոչ թե կինը, այլ մայրը կարծես լինի:

Կինն այս առիթով շատ էր բարդույթավորվում: Եվ նա գնաց արմատական փոփոխությունների: Դրա համար նա դիմեց ազգային հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդմանը:

Այնտեղ պլաստիկ վիրաբույժների, ոճաբանների, դիմահարդարների և վիզաժիստների թիմը փորձեցին կնոջը վերադարձնել իր գեղեցկությունը:

Կերպարանափոխումն իրականացնելու համար կինն օգտվեց ամուսնու գործուղման մեջ լինելու փաստից: Նրա արտաքինի վրա աշխատեցին մի ամբողջ ամիս:

Արդյունքն իրոք հիասքանչ ստացվեց: Կինը երիտասարդացավ 10-15 տարով: Նա ժամանակակից և երիտասարդ կնոջ տեսք ստացավ: Գործուղումից վերադարձած ամուսինն ապշեց իր երիտասարդ կնոջ գեղեցկությունից:

Հիմա արդեն դուստրն էլ կարող է օրինակ վերցնել խնամված և ոճային մորից: