11 խորհուրդ ոճաբանների կողմից նրանց համար, ովքեր ուզում են քիչ գումարով «թանկ» տեսք ունենալ

Թանկ տեսք ունենալու մասին ցանկացած կին է երազում։ Սակայն ոճային կերպար կարելի է ստանալ նաև միջին վիճակագրական եկամուտների դեպքում էլ, պարզապես արհեստավարժ ոճաբանների մի քանի խորհուրդներ հաշվի առնելով։

Եկեք պարզենք, թե ինչ են խորհուրդ տալիս ոճաբաններն առավել խնամված և «թանկ» տեսք ունենալու համար։

1. Գունային գամա

Հողային երանգները ոչ ոքի էլ առանձնապես չեն սազում, ոչ էլ ճչացող պրինտը։ Հիմա նորաձև են պաստելային երանգները։ Հանգիստ գույները ոչ միայն ոճային են, այլև երիտասարդացնում են կնոջը։

2. Օծանելիք

Ամեն կին իր անկրկնելի բույրն ունի։ Դժվար է ընդհանուր խորհուրդներ տալը, բայց մի կանոն կա բոլորի համար. արժե խուսափել չափազանց քաղցր և ծանր բույրերից։

3. Զարդեր

Չնայած տարածված կարծիքին, «թանկ» կերպար ստեղծելու համար բիժուտերիան ամենևին էլ արգելքի տակ չէ։ Լավ է, եթե դրանք լինեն ծանր մետաղից իրեր, առանց փայլի և «գլամուրային» քարերի։

4. Արտահագուստ

Դասականը միշտ էլ նորաձև է։ Այդ պատճառով էլ, բաճկոն կամ վերարկու ընտրելիս, լավ կլինի նախընտրությունը տալ ժամանակի փորձությունն անցած ձևվածքներին. դրանք երբեք էժանագին տեսք չեն ունենում։

5. Որակյալ պայուսակ

Պետք չէ ընկնել համաշխարհային բրենդերի կրկնօրինակների հետևից։ Ավելի լավ է որակյալ կաշվից դասական մոդել ընտրել՝ առանց մեծ քանակության դեկորների։

6. Ճիշտ շպար

Հատուկ ուշադրություն դարձրեք որակյալ հիմքին. տոնային քսուկին և դիմափոշուն։ Նախընտրությունը տվեք սառը տոներին, սակայն չմոռանաք վառ շրթներկի մասին, որը միշտ դասական է։

7. Սեփական դերձակ

Իրականում պատվերով կարված հագուստը այնքան էլ անհասանելի հաճույք չէ։ Այն իդեալական կնստի, քանի որ ձեր չափերով է կարված և հաշվի են առնված ձեր կառուցվածքի առանձնահատկությունները։

8. Ոճը դետալներից է ստեղծվում

Անճաշակ կոճակները, սվիտերների վրա գնդիկները կամ քանդած կարերը նույնիսկ ամենաթանկարժեք և էքսկլյուզիվ իրերին փնթի և էժանագին տեսք են հաղորդում։

9. Գոլորշիով արդուկելը

Մոռացեք արդուկի մասին։ Եթե իրերը արդուկեք գոլորշիով, դրանց տեսքն այնպիսին կլինի, կարծես հենց նոր եք բերել թանկարժեք քիմմաքրումից։

10. Գիտե՞ք արդյոք, որ վերնահագուստը առավել նախընտրելի է տաբատի կամ կիսաշրջազգեստի մեջ դնել, քան թողնել վրան։ Կերպարը սրանից միայն շահում է։

11. «Նավակ» կոշիկներ

Նույնիսկ ամենապարզ հագուստը թանկ և ոճային տեսք կունենա ամենասովորական վառ «նավակներով»։ Ու հեչ կարևոր չէ, թե որտեղից եք այն գնել, տոնավաճառից, թե՝ բրենդային խանութից։