Ծերության օրոք մենք ոչ թե զղջալու եք, որ քիչ ենք ճամփորդել կամ սխալ ենք դաստիարակել երեխաներին, այլ այն մասին, որ…

Այսօր կարելի է մեծ քանակությամբ նյութեր հանդիպել այն մասին, որ ծերության օրոք կզղջանք, որ քիչ ենք ճամփորդել, սխալ ենք դաստիարակել երեխաներին կամ ինչ որ բանի քիչ ենք ուշադրություն դարձրել։

Այո, հնարավոր է, որ ոմանք ամենից շատը հենց դրա համար զղջան, բայց կան մարդիկ, որոնք ապրում են մինչև խոր ծերություն և շատ ավելի երկրային բաների համար են զղջում։

Ծերության օրոք մենք կզղջանք, որ թույլ ենք տվել մարդկանց օգտագործել մեզ։ Թույլ ենք տվել հրամայել, թե ինչ անենք ու երբ, որքան աշխատենք, ինչքան հոգնենք։

Երբ շփվում ես ծերանոցում ապրող տատիկ պապիկների հետ, տեսնում ես, որ նրանք զղջում ենք հենց միայն դրա համար։ Ասում են, որ պետք էր պատասխան տալ, եթե կարիքը կար բռունցք ցույց տալ, բայց ոչ թե լռել։

Երբ ղեկավարը ստիպում էր երեք տղամարդու գործ անել, ամուսինը ձեռք էր բարձրացնում, բարեկամները շաբաթներով գալիս ու չէին գնում, իսկ իրենք լվանում, եփում, հավաքում էին և դեռ իրենք պետք է շնորհակալություն ասեին։

Կանայք զղջում են, որ դիմացել են հարբեցող ամուսնուն, որ հրաժարվել են անձնական կյանքից հանուն ընտանիքի և երեխաների, որոնք այսօր տեսակցության էլ չեն գալիս։ Ափսոսում են, որ երբեք իրենց վրա գումար չեն ծախսել, որ սրճարաններում չեն նստել, իրենց համար գեղեցիկ զգեստներ չեն գնել։

Մարդիկ անկեղծորեն զղջում են, որ իրենց կյանքի կարգախոսը եղել է «ուրիշների համար լավը լինելը», անիմաստ ծախսված ժամանակի համար, ջանքերի և զոհողությունների համար և կամավոր ստրկության համար։

Այսօր այդ մարդիկ ոչ միայն միայնակ են, այլև հիշելու բան չունեն… Նրանց բոլոր հիշողությունները միայն զղջման զգացողություն են առաջացնում։