Փորձագետները կանանց խորհուրդ են տալիս հանդիպել մի քանի տղամարդկանց միաժամանակ

Պատճառը ձեզ կզարմացնի

Եթե կարծում եք, որ ամուր և երկար հարաբերությունների գաղտնիքը մոնո–հարաբերությունների մեջ է, ապա սխալվում եք: Համենայն դեպս, այդպես են ասում փորձագետները

«Եթե դուք միայնակ կին եք, ով լրջորեն փնտրում է զուգընկեր, ապա դա անելու լավագույն միջոցը միաժամանակ մի քանի տղամարդկանց հանդիպելն է», – ասում է ամերիկացի` հարաբերությունների մասնագետ Սեմի Վունդերը:

Ըստ նրա, կինը չպետք է բացառիկ հարաբերություններ պահպանի մեկ տղամարդու հետ, քանի դեռ նա իրեն առաջարկություն չի արել։ Այս մեթոդը գործում է բոլորովին անսխալ:

«Հավատացեք, այս մեթոդը գործում է», – ասում է փորձագետը։

Ո՞րն է պատճառը

«Հանդիպելով միայն մեկ տղամարդու, ի սկզբանե դուք սահմանափակում եք ձեր ընտրությունը: Արդյունքում, կարող է պարզվել, որ դուք ամուսնանում եք մի մարդու հետ, ով երկարաժամկետ հեռանկարում կարող լինել ոչ լավագույն տարբերակը », – ասում է Վունդերը:

Հետևաբար, նա առաջարկում է «պտտվող դռներ» համակարգը. Միանգամից հանդիպել մի քանի տղամարդկանց, ֆիլտրել ակնհայտ ոչ պիտանի թեկնածուներին:

Գաղափարն այն է, որ դուք ժամանակ չեք ունենա չափազանց կապվել նրանցից որևէ մեկին, ուստի կարող եք ավելի խելամիտ, օբյեկտիվ որոշումներ կայացնել:

Սակայն Վունդերը շեշտում է, որ պետք չէ բոլորի հետ սեռական հարաբերություն ունենալ: Ըստ նրա, սա անձնական ընտրություն է:

Հավանո՞ւմ եք նման մոտեցումը։