Հորոսկոպի տարբեր նշանների բնավորության բացասական գծերը

Խոյ և Կշեռք – էգոիստներ են

Խոյերն ու Կշեռքները անտանելի էգոիստներ են: Նրանք շատ շուտ են սիրահարվում և նույնքան արագ էլ կորցնում են հետաքրքրությունը: Նրանք պարզապես չեն խնայում այլոց զգացմունքները: Իրենց երկրորդ կեսից նրանք պահանջում են իրենց լիակատար ենթարկվեն:

Ցուլ և Կարիճ – պարանոիկներ են

Ցլերն ու Կարիճները պարզապես խելագար պարանոիկներ են: Նրանք ի ծնե ոչ մեկի չեն վստահում և շարունակ կասկածում են: Նրանք կասկածի տակ են առնում ձեր խոսքերը, զգացմունքները և չափազանց խանդոտ են:

Երկվորյակներ և Աղեղնավոր – անպատասխանատու են

Երկվորյակներն ու Աղեղնավորները չափազանց անպատասխանատու մարդիկ են: Նրանք տանել չեն կարողանում կարգ ու կանոնը: Փորձում են հնարավորինս խույս տալ իրենց պարտականություններից:

Խեցգետին և Այծեղջյուր – հոռետեսներ են

Խեցգետիններն ու Այծեղջյուրները անտանելի հոռետեսներ են: Ցանկացած մանրուք նրանց աչքին երևում է բացառապես դրամատիկ երանգով, ասես համաշխարհային ողբերգություն լինի: Բացի այդ՝ նրանք չափազանց հիշաչար են և վրիժառու:

Առյուծ և Ջրհոս – էլ ավելի մեծ էգոիստներ են

Առյուծներն ու Ջրհոսները էլ ավելի մեծ էգոիստներ են, քան Խոյերն ու Կշեռքները: Նրանք չափազանց համառ են և ինքնավստահ: Միշտ վստահ են, որ միակ ճիշտ տեսակետն իրենցն է, չնայած մեծամասամբ այդպես էլ լինում է:

Կույս և Ձկներ – զոհեր են

Կույսերն ու Ձկները շարունակ հանդես են գալիս զոհի դերում, և դա նրանց դուր է գալիս: Ասես ողջ աշխարհն անարդար է, բոլոր մարդիկ չարն են և միայն իրենք են սուրբ և անմեղ:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...