Նեխուրը հայտնի է իր բազմաթիվ օգտակար հատկություններով:
Օգտակար նյութերի առկայությունը նեխուրի մեջ
Նեխուրի տերևների մեջ մեծ քանակությամբ վիտամին A կա, իսկ ցողունների մեջ մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր՝ ներառյալ վիտամին B1. B2, B6 և C, մագնեզիում, կալցիում, երկաթ, ֆոսֆոր և նատրիում: Նեխուրի առավելություններից մեկն էլ այն է, որ ջերմամշակման ենթարկելիս այն պահպանում է իր սննդարար նյութերի մեծ մասը:
Նեխուրի հյութի օգտակարությունը
Թթվայնություն. նեխուրի հյութի մեջ առկա հանքային աղերի բազմազանությունը թույլ է տալիս արդյունավետորեն հավասարակշռել արյան մեջ pH-ի մակարդակը՝ չեզոքացնելով թթվայնությունը:
Մարզիկներ. հրաշք հյութ է մարզումներից հետո օգտագործելու համար, քանի որ փոխարինում է կորցրած էլեկտրոլիտներին:
Արյան բարձր ճնշում. նեխուրի մեջ առկա օրգանական նատրիումը իջեցնում է արյան ճնշումը: Լավ արդյունք ունենալու համար պետք է 7 օր խմել նեխուրի հյութը, այնուհետև 20 օր դադար տալուց հետո նորից շարունակել:
Խոլեստերին. վերջին տարիների շատ հետազոտություններ ցույց են տվել, որ նեխուրի հյութը նվազեցնում է վատ խոլեստերինի քանակը արյան մեջ:
Աղիների անանցանելիություն. նեխուրի հյութը բնական թուլացնող միջոց է:
Մարմնի ջերմաստիճան. ամռան շոգ օրերին մեկ բաժակ նեխուրի հյութը կնվազեցնի մարմնի ջերմաստիճանը:
Քաշի նվազեցում. նեխուրի հյութի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է քաղցրի և բարձր կալորիականություն ունեցող սննդի հանդեպ հակումը:
Նյարդային համակարգ. հյութի մեջ առկա բոլոր վիտամինները հագստացնում են նյարդային համակարգը:
Հակաբորբոքային միջոց. նեխուրի մեջ առկա պոլիացետիլենը նվազեցնում է օրգանիզմում բորբոքային պրոցեսները՝ արտրիտ, բրոնխիալ ասթմա և այլն:
Երիկամներ. նեխուրը օգնում է երիկամներից թունավոր նյութերի դուրսբերմանը:
Քաղցկեղ. նեխուրը պարունակում է հակաքաղցկեղային ացետիլեն կոչվող հյուսվածքը, որը կանխում է քաղցկեղածին բջիջների տարածումը:
Օգտագործելու համար խորհուրդ է տրվում թարմ կանաչ նեխուրը, այն կարելի է պահել սառնարանում: Եթե նեխուրն օգտագործելուց հետո ձեր մաշկի վրա ցան է առաջանում, դա նշանակում է, որ դուք զգայուն եք նրա պաշտպանիչ՝ փսորալենս կոչվող շերտի նկատմամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ