Արտաքինը գլխավորը չէ՞. միայն տեսեք, թե տղամարդիկ ինչպես են արձագանքում տարբեր կերպարներով նույն աղջկան

Նախքան ինչ-որ մեկն իմանա ձեր բնավորությունը՝ ուշադրություն կդարձնի ձեր արտաքինին:

Եվ եթե ոմանց համար իդեալական մարմինը և դեմքը դեռ ոչինչ չեն նշանակում, ուրիշները զուգընկեր ընտրելիս առաջնորդվում են բացառապես այդ որակով:

Դրա համար նա փորձեց ծանոթանալ տղամարդու հետ համեստ և ոչ ճկուն մատուցողուհու կերպարով: Ահա, թե ինչ ստացվեց:

Փորձի համար նա ընտրեց ցանկացած երիտասարդի սրճարանում, ով մենակ էր նստած սեղանի մոտ:

Աղջիկը մատուցողուհու պես էր հագնված: Ըստ գաղափարի՝ նա պետք է հետաքրքրություն դրսևորեր տղամարդու հանդեպ, ուստի երբ ընդունեց պատվերը, երիտասարդին խնդրեց օգնել իրեն հարմարվել նոր քաղաքին. «Ես վերջերս տեղափոխվեցի այս քաղաք և դեռ ոչինչ չգիտեմ: Դուք ինձ լավը թվացիք, այնպես որ, հնարավոր է, դուք կարողանայիք ինձ քաղաքը ցույց տալ»,- ասաց նա՝ սարսափելի ամոթխածություն և անհարմարություն մարմնավորելով:

Բայց տղամարդը նույնիսկ աչքերը չբարձրացրեց նրա վրա. «Ներիր, բայց ես իսկապես շատ զբաղված եմ»:

Մի քանի րոպե անց նույն տղամարդուն մոտեցավ կիսաթափանցիկ բլուզով և արձակած մազերով սեքսուալ աղջիկ: Նա հարցրեց՝ արդյոք կարո՞ղ է նրա սեղանի մոտ նստել: Տղամարդը դրականորեն պատասխանեց, նրանք չէին հասցրել մի քանի արտահայտություն փոխանակել, երբ տղամարդը նրան ժամադրության հրավիրեց: Նա որքան զարմացավ, երբ աղջիկն ասաց, որ ինքը նույն ամաչկոտ մատուցողուհին է, այդ ամենը կատակ է:

Փորձի մանրամասները տես տեսանյութում: