Անգլիայից Ջենի Ռոբերին 34 տարեկան է։ Իր կյանքի զգալի մասը բրիտանուհին անց է կացրել պառկած վիճակում` հազվադեպ հիվանդության պատճառով: Քանի որ միսս Ռոբերին ամենափոքր շարժման ժամանակ կարող է կոտրել իր ողնաշարը:
Էլերս Դանլոսի սինդրոմը ենթադրում է կապակցական հյուսվածքի վնասում, որի դեպքում ողնաշարը չի ֆիքսվում, և հոդերն ավելի ճկուն են: Այս հիվանդությունը տեղի է ունենում կոլագենի պակասի պատճառով։
Ջենի Ռոբբերին հիվանդության առաջ է կանգնել, երբ 19 տարեկան էր: Մինչ այդ պահը աղջիկը շատ սովորական կյանք էր վարում, սովորում էր համալսարանում և չէր էլ կասկածում իր առանձնահատկության մասին:
2020 թվականին աղջիկը վիրահատվել է: Բայց վիրահատությունը քիչ օգուտ տվեց: «Ջենին անընդհատ հոգեվարքի մեջ է, բայց նա նույնիսկ չի կարողանում գոռալ: Նրա դեպքը գերազանցում է բրիտանական նյարդավիրաբույժների փորձը», — ասաց աղջկա մայրը` Էն Ռոուբին:
Չնայած այն հանգամանքին, որ Ջենին ամբողջ ժամանակ պառկած դիրքում է անցկացնում, նա շարունակում է անել այն, ինչ սիրում է` նա գրում է պոեզիա: Նրա տեքստերը նույնիսկ տպագրվել են «Ծիածան իմ աչքերում» փոքրիկ հավաքածուի մեջ: Մեծ հաշվով Ջենիի մասին հենց իր ստեղծագործության շնորհիվ են սկսել խոսել։
Նրա համար անցկացվեց բարեգործական երեկո՝ բրիտանացի հայտնի դերասանների մասնակցությամբ, որը հնարավորություն տվեց հավաքել գրեթե ամբողջ գումարը բուժման նպատակով ԱՄՆ մեկնելու համար: Բուժումն ու բուժման կուրսը Ռոբորի ընտանիքի համար կարժենա մոտ 750,000 ֆունտ: Մնացած միջոցները հավաքագրվում են բազմաֆինանսավորման միջոցով:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Կայքից արգելվում է նյութը պատճենել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: