Ժամանակի ընթացքում մաշկը կորցնում է ամրությունն ու առաձգականությունը, որպես հետևանք՝ դիմագծերի հստակությունը վերանում է:
Կարող են առաջանալ պարկեր աչքերի տակ, կրկնակզակ կամ այտերը կախվեն:
Ուստի դեմքի մաշկի խնամքը պետք չէ հետաձգել:
Կախված այտեր
Մաշկի ծերացման գոծընթացները կանխել, նաև դադարեցնել կօգնեն լիֆթինգ-ազդեցությամբ գործուն դիմակները:
Այդ նպատակով առավել օգտակար բաղադրիչներ են բուժական ցեխը և կոսմետիկ կավը:
Ցանկացած ձգող միջոց քսելու դեպքում պետք է պառկել, որպեսզի մաշկը ներքև չձգվի:
Այդպիսի պրոցեդուրաների ընթացքում չի կարելի խոսել. միմիկական կնճիռների առաջացման պատճառով դիմակը հարթ չի մնա դեմքի վրա:
Բուժական ցեխով դիմակ
Բաղադրիչները՝
- Չոր բուժական ցեխ
- Ջուր
Պատրաստումը՝
1. Փոքր տարայի մեջ մի քիչ կոսմետիկ ցեխ և տաք ջուր խառնիր:
2. Խառնուրդը մածուցիկ վիճակի բեր և քսիր դեմքիդ խոնավ մաշկին:
Դիմակը թող 30 րոպե: Լվա տաք ջրով կամ երիցուկի թուրմով:
Բուժական ցեխը ձգող և հանգստացնող հատկություններ ունի:
Այդ միջոցը լավացնում է արյան շրջանառոթյունը, նյութափոխանակությունը մաշկում:
Սպիտակ կավով և մեղրով դիմակ
Բաղադրիչները՝
- 1 թ. գ. մեղր
- 1 թ. գ. սպիտակ կավ
- 1/2 թ. գ. կիտրոնի հյութ
Պատրաստումը՝
1. Խառնիր բոլոր բաղադրիչները:
2. Դիմակը բարակ շերտով քսիր դեմքիդ մաշկին:
Թող միջոցը 30 րոպե, հետո լվա տաք ջրով և մաշկը սրբիր մի կտոր կիտրոնով:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Կայքից արգելվում է նյութը պատճենել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: