Ինչ է ձեր հորոսկոպի նշանն ասում այն մասին, թե ինչպիսի տղամարդկանց եք դուք սիրահարվում

Խոյ

Հիմնականում ձեր կողքին են հայտնվում հոգատար և բարետես տղամարդիկ: Ցավոք, երբեմն նրանք ձեզնից ավելի շատ էնեգիա և ուշադրություն են պահանջում, քան դուք պատրաստ եք իրենց տալ: Համարձակ պայքարեք ձեր անձնական տարածքի համար, դուք պարտավոր չեք ամեն վայրկյան նրանց կողքին լինել:

Ցուլ

Ձեզ գրավում են նպատակասլաց տղամարդիկ, ովքեր ունեն սեփական տեսակետն ամեն հարցի շուրջ: Մյուս կողմից՝ դուք ինքներդ էլ պատրաստ եք պաշտպանել ձեր տեսակետը մինչև վերջին շունչը, այնպես որ, եթե նա նույնքան համառ է, որքան դուք, իրավիճակն իրոք պայթյունավտանգ է:

Երկվորյակներ

Դուք սիրում եք խարիզմատիկ և արկածասեր տղամարդկանց: Ռիսկերի դիմող տղամարդն իսկույն կհալեցնի ձեր սիրտը: Ձեր տղամարդը պետք է կարողանա ձեր հետևից հասնել և բազմազանություն ապահովել, հակառակ դեպքում դուք շատ արագ նրանից կհեռանաք, քանի որ ատում եք միօրինակությունը:

Խեցգետին

Դուք շատ խորը էմոցիոնալ մարդ եք, ուստի ձեզ հարկավոր է մեկը, ով կհաղորդի ձեզ էմոցիոնալ կայունություն: Դուք տնային մարդ եք, չեք սիրում գիշերային ակումբներ հաճախել, և ավելի հավանական է, որ ձեզ սիրուն գտնեք աշխատանքի վայրում, չէ՞ որ դուք անընդհատ տեսնում եք նրան, ճանաչում եք, վստահում:

Առյուծ

Ձեզ գրավում են խելացի, կրեատիվ, տարբերվող, գեղեցիկ և ուշադրություն գրավող տղամարդիկ: Դե դուք ինքներդ էլ բնածին լիդեր եք, որը միշտ գտնվում է ուշադրության կետրոնում, ուստի ձեր և ձեր սիրելիի հանդիպման ամենահավանական վայրը կարմիր գորգն է: Դուք աստղ եք և ցանկանում եք ձեզ համապատասխան մեկին գտնել և փայլել միասին:

Կույս

Ձեզ գրավում են արտիստիկ և խորը կերպարներն, ովքեր ունեն ձեր աջակցության և խնամքի կարիքը: Ցավոք, դուք հաճախ հանդիպում եք մի անարժանի, ում շատ դուր է գալիս ձեր հոգատարությունն ու վերաբերմունքը, սակայն նա ինքը ոչ մի կերպ չի ցանկանում նույնն արտահայտել ձեր հանդեպ: Նման պարագայում ավելի քան բնական է վերջ տալ այդպիսի հարաբերություններին և գտնել մեկին, ով կգնահատի ձեզ:

Կշեռք

Էներգիա, ինքնավստահություն. ահա այն, ինչ ձեզ գրավում է: Ձեզ դուր են գալիս համառ տղամարդիկ, ովքեր չեն վարանում ձեզ համար պայքարել: Սակայն, ցավոք, դուք շատ հաճախ անում եք անհաջող ընտրություն և չեք իմանում ինչպես ազատվել դրանից:

Կարիճ

Ձեզ դուր են գալիս պրակտիկ և համբերատար տղամարդիկ, ովքեր ի վիճակի կլինեն ձեզ դիմանալու և անկախ ամեն բանից՝ ձեր կողքին մնալու: Դուք շատ նվիրվող եք, սակայն հանուն արդարության պետք է ասել, որ նաև շատ պահանջկոտ եք: Ձեզ հարկավոր է նա, ով կկարողանա հանդարտեցնել ձեր տրամադրության տատանումները:

Աղեղնավոր

Ձեզ դուր են գալիս խելացի, արկածասեր և լայն մտահորիզոնի տեր մարդիկ: Ձեր սիրտը կարող է գրավել տոկուն և անվախ տղամարդը:

Այծեղջյուր

Ձեզ դուր են գալիս զգացական և հավատարիմ տղամարդիկ, ովքեր պատրաստ են ձեր պարուրել հոգատարությամբ, երբ դուք հոգնած վերադառնաք աշխատանքից: Դուք մշտապես զբաղված եք, ուստի ժամանակ չունեք չկողմնորոշված և անլուրջ տղամարդկանց համար:

Ջրհոս

Ձեր երազկոտ և փոփոխական բնույթի շնորհիվ ձեզ գրավում են արտիստիկ, համարձակ տղամարդիկ, ովքեր հստակ գիտեն, թե ով են իրենք և ինչ են ուզում այս կյանքից: Ձեզ հարկավոր է սեփական տեսակետ ունեցող և այն պաշտպանող մեկը, ում կողքին դուք ձեզ ապահով կզգաք:

Ձկներ

Ձեզ դուր են գալիս կայուն, բանիմաց տղամարդիկ, ովքեր կկարողանան կանոնակարգել ձեր կյանքի մշտնջենական քաոսը: Դրա փոխարեն նրանք կստանան աշխարհի ամենառոմանտիկ և սիրող կնոջը: