Վեց բան սիրո մասին, որոնք կիմանաք 27 տարեկանում

Դադարեք անհանգստանալ այն մասին, թե ինչ են մտածում մարդիկ

Իրականում ոչ ոքի այնքան չի անհանգստացնում, թե ինչ եք դուք անում, որքան ինքներդ եք կարծում: Ոմանք համակրում են ձեզ, ոմանք՝ ոչ: Դադարեք անհանգստանալ այն մասին, թե ինչ են մտածում ուրիշները, քանի որ, անկեղծ ասած, դա նշանակություն չունի:

Դուք չեք կարող վերահսկել ոչ ոքի՝ ձեզանից բացի

Երբ ես ավելի երիտասարդ էի, շատ ժամանակ էի վատնում՝ անհանգստանալով այլ մարդկանց եւ իրավիճակների մասին: Դա սթրես էր առաջացնում եւ ոչնչով չէր օգնում նրանց: Ամեն դեպքում, մարդիկ անելու են այն, ինչ ուզում են: Դուք կարող եք խորհուրդ տալ, բայց երբ բանը հասնում է նրանց գործողություններին, կարող եք միայն ձեզ վերահսկել:

Դուք կկորցնեք մարդկանց, որոնց սիրում եք

27 տարեկանում ես մեծ կորուստներ ունեցա: Սպասում եք դրան, թե՝ ոչ, ցավ է պատճառում: Պահպանեք ձեզ շրջապատող մարդկանց, քանի որ կափսոսաք, որ ժամանակին պատշաճ ուշադրություն չեք հատկացրել նրանց:

Նա չարժե դրան

Եթե նա հունից հանում է ձեզ, ուրեմն չարժե դրան: Եթե նա ձեզ ստիպում է արտասվել ավելի, քան ժպտալ, նա չարժե դրան: Եթե մշտապես ինքներդ ձեզ հարցնում եք, թե ո՞ր փուլում են ձեր հարաբերությունները, նա չարժե դրան:

Մարդիկ ճիշտ են, երբ ասում են՝ «Ամեն ինչ լավ կլինի»

Երբեմն կյանքը դժվար է, եւ զգում եք, որ չեք կարողանա հաղթել: Լինում են պահեր, երբ մենք մտածում եք, որ այլեւս լավ չի լինի: Երբ ես կյանքի նման իրավիճակներում էի, մարդիկ ասում էին՝ «Ամեն ինչ կկարգավորվի, մի անհանգստացիր»: Այդպես էլ եղավ:

Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան կարծում եք

Կյանքը երբեմն դառը հաբ է մատուցում: Բայց ոչ միշտ է այդպես լինում: Դուք ողջ եք, եւ դա ինքնին երջանկություն է:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: