Թեստ. այգու որ հատվածում ձեզ ավելի անվտանգ կզգաք

Պատկերացրեք՝ քայլում եք այգում և հասկանում, որ այնտեղ միայնակ եք: Չեք կարողանում գտնել այգուց դուրս գալու ճանապարհը: Ի՞նչ կանեիք այդ իրավիճակում:

Տարբերակները չորսն են.

  1. Կնստեք նստարանին՝ սպասելով, որ ինչ-որ բան տեղի կունենա, կամ կմտածեք, որ ձեզ արդեն որոնում են և շուտով կգտնեն:
  2. Ավելի լուսավոր վայր կփնտրեք, այնտեղ կմնաք մինչև լուսաբաց:
  3. Կբարձրանաք ծառի վրա և կմնաք ամբողջ գիշեր:
  4. Կքայլեք այգում, կուսամնասիրեք այն. հնարավոր է՝ կարողանաք ելք գտնել:

Ինչ է վկայում է ընտրությունը

  1. Գիտեք՝ ինչպես հանգստություն պահպանել ամենաբարդ իրավիճակներում: Գիտեք, որ ի վերջո ամեն ինչ լավ կլինի, և, որ հարկավոր չէ կորցնել ինքնատիրապետումը: Կարողանում եք ինչ-որ լավ բան գտնել ցանկացած իրավիճակում:

Չեք վախենում միայնակ մնալ, ձեզ դուր է գալիս միայնակ մնալ մտքերի հետ: Վստահում եք ճակատագրին, միշտ պատրաստ եք ընդառաջ գնալ նրան, ինչ կյանքը պատրաստել է ձեզ համար:

  1. Խելամիտ, բայց վախկոտ մարդ եք: Վստահ չեք ձեր կարողությունների վրա, հատկապես, երբ հարկավոր է որոշումներ կայացնել: Սակայն երբ հանգամանքները որոշակի գործողություններ են պահանջում, սկսում եք քայլեր ձեռնարկել և առաջ գնալ:

Կարողանում եք աշխատել ճնշման տակ: Նախաձեռնողականություն չեք ցուցաբերում, քանի դեռ դրա կարիքը չկա:

  1. Ռացիոնալ եք, այդ պատճառով իրավիճակները, որոնք դուրս են գալիս հսկողությունից, ձեզ մոտ անհանգստություն են առաջացնում: Չեք սիրում նորարարություն, կոնսերվատիվ մտածողություն ունեք:
  2. Ինքնավստահ եք, ինչը երբեմն ստիպում է չմտածված գործողություններ անել: Կարծում եք, որ նրանք, ովքեր ռիսկի չեն դիմում, չեն հաղթում: Սիրում եք ռիսկի դիմել:

Այդ համոզմունքն օգնում է ձեզ ստանալ այն, ինչ ցանկանում եք: Կարող եք հազար անգամ նույն խնդրին բախվել, բայց հազար և մեկ անգամ ոտքի կանգնելու հնարավորություն ունեք: Ահա թե ինչու եք մշտապես հաղթում:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ