Եղունգները կրծող մարդիկ յուրահատուկ են. սենսացիոն բացահայտում

Վիճակագրությունը փաստում է, որ մեծահասակների 33%-ը շարունակում է եղունգները կրծելու մանկական սովորույթը մինչև ծերություն:

Մարդկանցից շատերը դա համարում են սթրեսը հաղթահարելու կամ դժվարին իրավիճակից դուրս գալու միջոց: Դա, իհարկե, ճիշտ է, բայց ամբողջովին չի բացատրում երևույթը: Ներկայացնում ենք ամերիկացի հոգեբանների կարծիքը, ոտ որի՝ եղունգները կրծելու սովորույթը կարող է նշանակել, որ դուք պերֆեկցիոնիստ եք:

Ժամանակակից հոգեբանությունը պերֆեկցիոնիզմը բացատրում է հետևյալ կերպ. «Սեփական ձեռքբերումների և հայացքների անվերջ վերլուծություն, ինչը հաճախ ուղեկցվում է ընկճախտով»:

Հետազոտողները երկու հակասող վարկածներ են մեջբերում եղունգները կրծելու վերաբերյալ: Առաջին դեպքում դուք սկսում եք կրծել եղունգները, որպեսզի բացասական զգացումների թողած ազդեցությունը մեղմացնեք: Երկրորդ դեպքում դա կարող է պայմանավորված լինել ձեր անհանգստությամբ, հոգնածությամբ և հիասթափությամբ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ եղունգները կրծելու սովորույթը ավելի հաճախ պայմանավորված է ոչ թե սթրեսով կամ հոգնածությամբ, այլ հիասթափվածությամբ և հուզվածությամբ: Այդ պատճառով էլ ուսումնասիրությունների արդյունքում հաստատվեց կապը այդ վնասակար սովորության և պերֆեկցիոնիզմի միջև: