Մեղքերի հորոսկոպ. ինչ արատներ են բնորոշ կենդանակերպի ձեր նշանին

Բոլոր մարդիկ արատներ ունեն, դրանք դժվար է ճնշել: Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի միայն իրեն բնորոշ թերություններ:

Խոյ

Խոյերը կարող են հոգեկան ուժեղ հուզական վիճակում մարդ սպանել: Իհարկե, սա չի նշանակում, որ այս նշանի յուրաքանչյուր ներկայացուցիչ կարող է մարդ սպանել: Բայց Խոյերը պետք է զգույշ լինեն, քանի որ շատ դյուրագրգիռ են, նրանց մեջ հեշտ է գազանին արթանացնելը:

Ցուլ

Ցուլերի մեղքերի առաջին տեղում ագահությունն է: Նրանց համար երբեք որևէ բան բավարար չի լինում՝ ո՛չ սնունդը, ո՛չ սեքսուալ մտերմությունը, ո՛չ փողը, ո՛չ ուշադրությունը: Նրանց միշտ ավելի շատ է պետք: Ցանկալին ստանալու համար Ցուլը շատ բանի է պատրաստ: Բացի դրանից՝ Ցուլերն իրեն չափից շատ են սիրում: Նրանք անընդհատ շրջապատողներից հիացմունք են սպասում իրենց հասցեին:

Երկվորյակ

Ստախոսությունը նրանց գլխավոր թերությունն է: Սիրում են ամեն ինչում ստել:

Խեցգետին

Խեցգետինները հակված են իրենց համար կուռք ստեղծելու: Սիրելի մարդը նրանց համար աստված է դառնում: Պատրաստ են միշտ ընկնել իրենց աստվածության ոտքերը՝ միշտ ամեն ինչում գոհացնելով: Այնքան են տրվում իրենց պաշտելի էակին, որ մոռանում են իրենց մասին:

Առյուծ

Առյուծների պես Նարգիզ ոչ մի տեղ չես գտնի: Կենդանակերպի ամենաինքնասիրահարված նշանն են: Նրանց բնորոշ են մեծության մոլուցքը և ամբարտավանությունը: Միշտ միայն իրենց մասին են մտածում:

Կույս

Նախանձը Կույսի մեծ թերությունն է: Եթե Կույսը որևէ իր նկատի, անպայման կուզանա ունենալ, թեկուզ այն անհրաժեշտ չլինի: Նույնիսկ եթե նա ստանա ուզածը, նրա ներսում նախանձը շուտ չի վերանա:

Կշեռք

Կշեռքները պաշտում են հայելին, ավելի ստույգ՝ սեփական արտացոլանքը դրանում: Հալվում են իրենց գեղեցկությունից, սակայն հասկանում են, որ միայն արտաքին գեղեցկությամբ աշխարհը չեն կարող գրավել:

Կարիճ

Տռփանքը Կարիճների գլխավոր մեղքն է: Նրանց բնորոշ է բոլորի լավագույն ընկերը լինելու չափազանց մեծ ցանկությունը:

Աղեղնավոր

Ունակ են դավաճանության: Նրանք բոլորի հետ սիրաբանում են: Աղեղնավորների համար սեքսուալ կապն ընդամենը հաճույք է, ուստի մշտականությունը նրանց լավագույն որակներից չէ:

Այծեղջյուր

Ագահությունն Այծեղջյուրների արատն է, ուստի նրանք պատրաստ են զօրուգիշեր աշխատել, նույնիսկ ինչ-որ մեկի ճանապարհը կտրել: Վերջիվերջո նրանք շատ փող և փառք կունենան: Բայց Այծեղջյուրները սովոր չեն ծախսելու: Նրանք ջանասիրաբար աշխատում են կուտակելու համար:

Ջրհոս

Ջրհոսներն իրենք իրենց համար միշտ անզուգական են: Լավ կլինի՝ բացեն աչքերը և տեսնեն, որ յուրաքանչյուր մարդ հրաշալի է:

Ձուկ

Երազկոտ են: Ապրում են իրենց աշխարհում, սիրում են այն: Երազում են ինչ-որ երկնային բանի մասին և մոռանում են երկրային գործերի մասին: