Մի սիրահարվեք Ջրհոսի

Մի սիրահարվեք Ջրհոսի, որովհետև նա որևէ մեկի նման չէ։

Մարդկանց մի մասը նրան տարօրինակ է համարում, բայց Ջրհոսն ինքնուրույն է ապրում։

Ջրհոսը ձեզ կսովորեցնի՝ մյուսներից տարբերվելն իսկապես լավ է։

Նա չի մտահոգվում, թե ինչ են մտածում իր մասին. նա ցանկանում է ուրախանալ, ժպտալ ու վայելել կյանքը։

Մի սիրահարվեք Ջրհոսի, եթե պատրաստ չեք հանդիպել մեծ երեխայի հետ։

Նրա հետ, ով իրականում չի մոռացել՝ ինչն է իրականում կարևոր կյանքում։

Նրա հետ, ով ձեզ կստիպի ծիծաղել այն ժամանակ, երբ հասարակության կողմից ընդունված է լուրջ լինել։

Նրա հետ, ով ցույց կտա՝ ինչ է նշանակում՝ ապրել սեփական աշխարհում։

Մի սիրահարվեք Ջրհոսի, եթե չեք ցանկանում լինել նրա հետ, ով տանել չի կարողանում պայմանականություններ։

Նրա հետ, ով ծրագրեր չի կազմում և չի անհանգստանում դրա առնչությամբ։

Նա միշտ հետևելու է իր սրտին։

Նա կամակոր է, և, եթե արդեն որոշում է կայացրել, չի փոխի իր կարծիքը։

Մի սիրահարվեք Ջրհոսի, եթե չեք կարող նրան անկախություն ու ազատություն տալ։

Նա լսում է իր սրտին, բայց դժվարանում է խնդիրներն ու կոնֆլիկտները լուծելիս։

Նա հակափաստարկներ չի սիրում, խնդրի մասին խոսելու փոխարեն՝ լռում է ու հեռանում։

Պետք է դառնաք այն մարդը, ով կկարողանա կարդալ Ջրհոսին։

Մի սիրահարվեք Ջրհոսի, եթե դիմացկուն չեք։

Նրան հատուկ է սարկազմը. Ջրհոսը կարող է դաժան հումորն օգտագործել՝ որպես պաշտպանական մեխանիզմ։

Մի սիրահարվեք Ջրհոսի, քանի որ նա աշխարհին նայում է այլ կերպ։

Նա գեղեցկություն է տեսնում նրանում, ինչում դուք թերություններ եք տեսնում։

Այն, ինչ սխալ եք համարում, Ջրհոսը դիտարկում է՝ որպես սովորելու հնարավորություն։

Նա միշտ բաժակը կիսով չափ լի է համարում և ձեզ կօգնի նույն կերպ մտածել։

Մի սիրահարվեք Ջրհոսի, եթե պատրաստ չեք ձեր կյանքի գլխավոր արկածին։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ