20 ցնցող մտքեր Կոկո Շանելից կնոջ ու կյանքի մասին

Կոկո Շանելը ֆրանսիական նորաձևության անփոխարինելի դեմքերից էր, ով սովորեցրեց աշխարհին մինիմալիզմով գեղեցիկ լինելու արվեստը։

Մենք առաջարկում ենք ծանոթանալ նրա ամենահիշարժան 20 մտքերին, որոնք կբացահայտեն ձեզ համար կնոջ ու կյանքի կարևորությունը։

20 ցնցող մտքեր Կոկո Շանելից կնոջ ու կյանքի մասին

1. Եթե տղամարդը վատ է աևտահայտվում բոլոր կանանց մասին, ուրեմն՝ նրանցից մեկն անհույս կոտրել է նրա սիրտը։

2. Զսպել քեզ, երբ վիրավորված ես ու տեսարաններ չսարքել, երբ քեզ ցավ են պատճառել. այսպիսին է իդեալական կինը։

3. Եթե ձեզ ցնցել է ինչ–որ կին, բայց դուք չեք կարողանում հիշել, թե ինչ էր նա հագել, ապա նրա հագուստն իդեալական է եղել։

4. Կինն անհանգստանում է իր ապագայի մասին, մինչև որ ամուսնանում է, իսկ տղամարդը սկսում է անհանգստանալ իր ապագայի մասին, երբ ամուսնանում է։

5. Սեքսն ամենակարևորն է տղամարդու կյանքում, իսկ կինը պարզապես դրան հասնելու միջոց է։

20 ցնցող մտքեր Կոկո Շանելից կնոջ ու կյանքի մասին

6. Բոլոր կանայք գեղեցիկ չեն ծնվում, բայց եթե կինը 30 տարեկանում չի դառնում գեղեցիկ, ուրեմն՝ նա հիմար է։

7. Վատ հագնվեք, և բոլորը կհիշեն ձեր հագուստը։ Հագնվեք իդեալական, և բոլորը կհիշեն ձեզ։

8. Կնոջ կյանքի երկու կանոն. կոշիկը՝ մեկ համար մեծ, կրծկալը՝ մեկ համար փոքր։

9. Եթե դու ուզում ես հասնել մի բանի, որը չունես, պետք է անես բաներ, որոնք դեռ չես արել։

10. Գեղեցիկ են միայն այն մարդու աչքերը, ով քեզ նայում է սիրով ու քնքշությամբ։

20 ցնցող մտքեր Կոկո Շանելից կնոջ ու կյանքի մասին

11. Մենք երբեք չենք ունենա առաջին տպավորություն թողնելու երկրորդ հնարավորություն։

12. Մոռացեք գեղեցկության մասին. սկսեք ձեր սրտից ու հոգուց, թե չէ ոչ մի դիմահարդարում չի օգնելու։

13. Կինը պետք է հագնվի այնպես, որ նրան հանվեցնելը տղամարդուն հաճելի լինի։

14. Ձեռքերը կնոջ այցեքարտն են, վիզը՝ անձնագիրը, կրծքերը՝ արտասահմանյան վիզան։

15. Ինչքան վատ են կնոջ գործերն, այնքան գեղեցիկ նա պետք է հագնվի։

20 ցնցող մտքեր Կոկո Շանելից կնոջ ու կյանքի մասին

16. Յուրաքանչյուր կին պետք է երկու բան իմանա՝ ինչ և ում է նա ուզում։

17. Ծերությունը սիրուց չի պաշտպանում, բայց սերը պաշտպանում է ծերությունից։

18. Չկան տգեղ կանայք, կան ծույլեր։

19. Ինչքան էլ համոզեն, բայց տղամարդու կյանքում ընդամենը մեկ կին է լինում. մնացածը նրա ստվերներն են։

20. Գեղեցկությունը մեզ պետք է, որ տղամարդիկ մեզ սիրեն, իսկ հիմարությունը, որ մենք սիրենք նրանց։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...