Երևանի մետրոն կանցնի քարտային համակարգով աշխատանքի

Երևանի քաղաքապետարանը ուսումնասիրություններ, բանակցություն է իրականացրել։

Պարզել է, որ Երևանի մետրոյի ներկա վճարային համակարգը արդյունավետ չէ, և ներդրումային ծրագիր է անհրաժեշտ այն փոխելու համար։

Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

Նա ասաց, որ նախատեսում են մրցույթ անցկացնել այդ համակարգի ներդրման համար։

Փոխքաղաքապետը վստահեցրեց՝ երբ համակարգը պատրաստ լինի, մետրոյի ժետոնի փոխարեն կկիրառվեն հենց մետրոյի քարտեր, բանկային քարտեր, բջջային հավելված և հնարավոր բոլոր ժամանակակից այլ տարբերակները։