Ինչպես արագ երկարացնել մազերը. խորհուրդներ վարսահարդարներից

Steptohealth.ru կայքը ներկայացնում է, թե ինչ կարելի է անել, որպեսզի մազերն արագ երկարեն և գեղեցիկ տեսք ունենան:

Կայքը գրում է, որ մազերն ավելի արագ կաճեն, եթե առողջ լինեն:  Իսկ որպեսզի մազերն առողջ լինեն, կարող եք օգտագործել ստորև բերված մեթոդները:

Կանաչ թեյ խմեք, քանի որ այն սնում է մազերը, դրանք դարձնում ուժեղ և առողջ, նպաստում դրանց աճին:

Որպեսզի մազերն ավելի ամուր դառնան, օրգանիզմն անհրաժեշտ է ապահովել B և E վիտամինների անհրաժեշտ քանակով:

Մազերի համար շատ օգտակար է նաև ձվի դեղնուցը: Այն անհրաժեշտ է հարել, քսել մազերին և լվանալ 15 րոպե անց:

Եղինջը ևս մազերի արագ աճին նպաստող լավագույն միջոցներից մեկն է, քանի որ այն սնում է մազերը:

Սոխը կտրատեք և ավելացրեք  շամպունի մեջ, 15 օր թողեք այդպես, ապա այն օգտագործեք մազերը լվանալիս:

Առավոտյան քաղցած վիճակում ձիթապտղի յուղ և կաթ խմեք: Սա ևս օգտակար է մազերի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...