Հոգեբաններն ուսումնասիրել են մարդկանց պահվածքը և հանգել նմանատիպ եզրակացությունների:
Շատ հաճախ մարդը ենթարկվում է ուրիշի ազդեցությանը: Ահա այս կանոնները հաստատ պետք կգան ձեզ:
Սկսեք խոսքը գովեստով ու խրախուսանքով: Դա կօգնի դիմացինին դրական տրամադրվել:
Մի շեշտեք սխալները ակնհայտ: Փնտրեք հարվածը մեղմելու տարբերակներ: Դիմացինի սխալների կոպիտ շեշտումը միայն բացասական է տրամադրում նրան:
Մինչ դիմացինին քննադատելը արժե նապ սկսել պատմել սեփական թերությունները:
Դիմացինին հարցեր տվեք, այլ ոչ սկսեք նրան ուղղություն տալ:
Թույլ տվեք մարդուն բացատրել ու մեկնաբանել, թույլատրեք նրան փրկել իր անունը:
Եթե դիմացինը անգամ չնչին քայլ է արել դեպի առաջ, մի հապաղեք նրան խրախուսել և գովել:
Մարդկանց անունը բարձր պահեք, որպեսզի նրանք ձգտեն արդարացնել սպասումները: Ասեք նրանց, թե ինչ լավ եք մտածում նրանց մասին և անգամ մի քիչ շողոքորթեք:
Այնպես արեք, որ մարդիկ ուրախ լինեն ձեզ համար անել այն, ինչ դուք առաջարկում եք: Նախ կարող եք ինքներս նրանց համար որևէ բան անել, ապա ընտրել փոխադարձ քայլի տարբերակը:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: