Բոլոր հիվանդությունները թթուներից են․ 10 կանոն, որոնք կօգնեն վերականգնել թթվա-հիմնային հավասարակշռությունը

Առողջությունն ու գեղեցկությունը միշտ բարձր են գնահատվում, այդ պատճառով էլ ժամանակակից աշխարհում գրեթե ամեն օր մի նոր սննդակարդ է հայտնվում, որոնք իրենց հետևորդներին երկար և անհոգ կյանք են խոստանում։

Հիմնային սննդակարգը, որն այսօր ներկայացնում ենք, նույնպես բացառություն չէ։

Բոլոր հիվանդությունները թթուներից են․ 10 կանոն, որոնք կօգնեն վերականգնել թթվա-հիմնային հավասարակշռությունը

Այս մոտեցման կողմնակիցները պնդում են, որ օրգանիզմում երկու միջավայր գոյություն ունի՝ թթվային և հիմնային և որ առաջինի գերակշռությունը բերում է օրգանիզմում բազմաթիվ հիվանդությունների՝ ներառյալ քաղցկեղը։

Սովորաբար այդ հավասարակշռության պահպանմանը հետևում է օրգանիզմը, բայց հաճախ սխալ սնունդը բերում է այդ մեխանիզմի խանգարման։ Իսկ ինչպե՞ս խուսափել դրանից։

Լիմոնի հյութ՝ առավոտյան

Բոլոր հիվանդությունները թթուներից են․ 10 կանոն, որոնք կօգնեն վերականգնել թթվա-հիմնային հավասարակշռությունը

Օրվա հրաշալի սկիզբ է մեկ բաժակ ջրի մեջ ավելացված լիմոնի հյութը։ Բացի այն որ լիմոնը հարուստ է վիտամիններով և հակաօքսիդանտներով, այն նաև չեզոքացնում է թթուների մեծ մասը։

Թթվային մթերքներ

Բոլոր հիվանդությունները թթուներից են․ 10 կանոն, որոնք կօգնեն վերականգնել թթվա-հիմնային հավասարակշռությունը

Ի տարբերություն սննդակարգերի մեծ մասի, այստեղ ձեզ չեն առաջարկում լիովին հրաժարվել անցանկալի մթերքներից, որոնք են այս դեպքում՝ կաթը, միսը, շոկոլադը և սուրճը։ Բավարար է նվազեցնել դրանց օգտագործումը 20-30 տոկոսով։

Կենսահավելումներ

Բոլոր հիվանդությունները թթուներից են․ 10 կանոն, որոնք կօգնեն վերականգնել թթվա-հիմնային հավասարակշռությունը

Հիմնային սննդակարգի դեպքում կենսահավելումները բավական ցանկալի են համարվում։ Ամենից հաճախ խորհուրդ են տալիս օգտագործել գարու և ցորենի ծիլեր, առվույտ, սպիրուլինա։ Պետք չէ մոռանալ նաև կալցիումի և ցինկի մասին։

Կտավատի ձեզ

Բոլոր հիվանդությունները թթուներից են․ 10 կանոն, որոնք կօգնեն վերականգնել թթվա-հիմնային հավասարակշռությունը

Խորհուրդ է տրվում օրական օգտագործել 2-3 ճաշի գդալ կտավատի ձեթ։ Այն կարելի է ավելացնել աղցանների մեջ, ապուրների և ուր որ կամենաք։ Կարող եք նաև աղացած սերմերն ուտել յոգուրտով։

Շաքար

Բոլոր հիվանդությունները թթուներից են․ 10 կանոն, որոնք կօգնեն վերականգնել թթվա-հիմնային հավասարակշռությունը

Իսկ շաքարից պետք է լիովին հրաժարվել։ Եթե առանց դրա չեք կարող, ապա ուշադրություն դարձրեք դրա բնական փոխարինիչներին՝ կոկոսի կամ եղեգի շաքար, ագավայի նեկտարկամ գետնախնձորի օշարակ։

Խոտեր

Բոլոր հիվանդությունները թթուներից են․ 10 կանոն, որոնք կօգնեն վերականգնել թթվա-հիմնային հավասարակշռությունը

Օրվա սնունդին ավելացրեք սամիթ, սխտոր, ռեհան կամ ծիտրոն։ կարող եք համեմունքները խառնել և վրան կտավատի ձեթ լցնել։ Թողնել մի երկու օր և օգտագործել աղցանների համար։

Ճարպաթթուներ

Բոլոր հիվանդությունները թթուներից են․ 10 կանոն, որոնք կօգնեն վերականգնել թթվա-հիմնային հավասարակշռությունը

Ճարպաթթուները չափազանց կարևոր են օրգանիզմի համար։ ձեր սննդակարգում ներառեք ձկների որոշ տեսակներ, էլի նույն կտավատի և կանեփի սերմերը։

Նուշ

Բոլոր հիվանդությունները թթուներից են․ 10 կանոն, որոնք կօգնեն վերականգնել թթվա-հիմնային հավասարակշռությունը

Բացի հիմնային միջավայր ապահովելուց, նուշը նաև ընդհանուր բարենպաստ ազդեցություն է գործում օրգանիզմի վրա։ Օգտակար է նաև նուշի կաթը։

Սպանախ

Բոլոր հիվանդությունները թթուներից են․ 10 կանոն, որոնք կօգնեն վերականգնել թթվա-հիմնային հավասարակշռությունը

Նույնպես անփոխարինելի բան է հիմնային սննդակարգի դեպքում։ Այն հարստացնում է օրգանիզմը A և K վիտամիններով, նաև երկաթով, կալիումով, մագնիումով և այլ օգտակար նյութերով։

Հիմնային միջավայր ապահովող այլ մթերքներ

Բոլոր հիվանդությունները թթուներից են․ 10 կանոն, որոնք կօգնեն վերականգնել թթվա-հիմնային հավասարակշռությունը

Սննդակարգում պետք է անպայման ներառել բրոկոլի, ծնեբեկ, նեխուր, դդմիկ, լոլիկ, վարունգ, ցիտրուսներ, ավոկադո, քունջութ, ձմերուկ, բրյուսելյան կաղամբ։

Հիշեք, որ այս սննդակարգը չի կարող տևել 10 օրից ավելի։ Մարսողական համակարգի խնդիրներ ունենալու դեպքում նախքան սննդակարգին անցնելը անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...