Ի՞նչ է տեղի ունենում մեր օրգանիզմի հետ, երբ մենք ճարպ ենք ուտում

Ճարպի վնասների մասին բազմաթիվ լեգենդներ են շրջում։

Այսօր միասին կփորձենք պարզել այս հարցի բոլոր նրբությունները և կցրենք լեգենդների մեծ մասը։

Ի՞նչ է տեղի ունենում մեր օրգանիզմի հետ, երբ մենք ճարպ ենք ուտում

Ինչպես է ճարպը չաղացնում և ճարպակալում առաջացնում

Դա այնքան էլ ճիշտ չէ․ ճարպը բացասաբար է ազդում մարդու օրգանիզմի վրա միայն մեծ քանակությունների դեպքում։ Աղեստամոքսային տրակտի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի խնդիրներ չունեցող մարդկանց ճարպը միայն օգտակար է։ Առողջ մարդու համար ճարպի օրական նորման 10-30 գրամ է։

Ճարպը մարսողության հետ կապված խնդիրներ չի առաջացնում առողջ մարդկանց մոտ։ Ենթամաշկային ճարպը օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այն ձեր մարմնի ջերմաստիճանի տակ հալչում է։ Այն հակացուցված է այն մարդկանց, ովքեր լեղիի արտադրման հետ կապված խնդիրներ ունեն։

Ճարպն ամբողջովին յուղ է

Իսկ ով է ասում, թե դա վատ է։ Ենթամաշկային ճարպը յուրահատուկ կառույց է, որը հարուստ է բացառիկ արախիդոնային թթվով։ Այս նյութը չափազանց կարևոր է մեր օրգանիզմի համար․ առանց դրա տեղի չի ունենում ոչ մի իմունային ռեակցիա, այս թթուն անհրաժեշտ է նաև խոլեստերինային փոխանակման համար։

Ճարպի մեջ մեծ քանակությամբ խոլեստերին կա

Ինչպես և ցանկացած այլ կենդանական ծագմամբ մթերք, ճարպը խոլեստերին է պարունակում։ Միայն թե դրա քանակությունն այնքան մեծ չէ, ինչպես մեզ թվում է։ 100 գրամ թարմ ճարպի մեջ 70-100 միլիգրամ խոլեստերին կա։ Համեմատելու համար նշենք, որ 100 գրամ տավարի երիկամներում 1126 միլիգրամ խոլեստերին կա։

Բժիշկները նաև վաղուց ապացուցել են, որ արյան մեջ խոլեստերինի պարունակությունը քիչ է կախված այն հանգամանքից, թե որքան խոլեստերին եք դուք կերել։ Ավելի կարևոր է խոլեստերինային փոխանակությունը։ Օրգանիզմը պետք է օգտակար նյութեր ստանա և դրանք ճիշտ մշակի։ Դրանում նրան կօգնեն լինոլային և արախիդոնային թթուները։

Հացով ճարպը շատ վտանգավոր է

Որքան էլ որ տարօրինակ է, սա նույնպես ճիշտ չէ։ Նման համադրությունը բարենպաստ ազդեցություն է ունենում մեր օրգանիզմի վրա, եթե մարդը առողջ է։

Նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել, ճարպը կրկին բարի գործ կանի․ չէ որ այն էներգիայի աղբյուր է և շատ արագ կհագեցնի ձեր քաղցը։ Բանջարեղենով ճարպը լավագույն ընտրությունն է սննդակարգ պահելու ժամանակ։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...