5 արտահայտություն, որոնք ամուսնու հետ վեճի պատճառ կդառնան

Վստա՞հ եսոր կարող ես:

Ավելի լավ է՝ մասնագետ հրավիրենք: Դուք պարզապես ուզում եք, որ ձեր ամուսինը երեկոյան ժամանակը չվատնի տարբեր գործերի համար, ընդ որում՝, հնարավոր է, անիմաստ: Բայց ամուսինների 99%-ն այս արտահայտությունը փշերով կընդունի. դուք կասկածում եք իր ուժերին, չեք վստահում նրա փորձին եւ ունակություններին:

Ես դեն եմ նետելու այս շապիկը:

Հաստատ ժամանակն է: Ձեզ համար դա ընդհանրապես այլեւս շապիկ չէ, այլ հին ու սարսափելի փալաս: Իսկ նրա համար նախ փափուկ է եւ հարմար, երկրորդ՝ դրա վրա Snoop-ի նկարը կա, երրորդ՝ վստահ եղեք, նա ինքն էլ կարող է որոշել՝ ինչ եւ երբ դեն նետի, եւ պետք չէ խախտել նրա անձնական սահմաններն ու կասկածի տակ դնել ինքնուրույն հագուստ ընտրելու ունակությունը:

Ինչո՞ւ չես կարող լինել այնպիսինինչպիսին

Ինչպիսին ձեր հայրիկն է: Նրա հայրիկն է: Բրեդ Փիթն է, ի վերջո: Մի խոսքով՝ դուք, կարծես, պարզապես հետաքրքրվում եք, թե ինչու ամուսինը չի կարող որոշակի հմայք եւ ունակություններ ունենալ, որոնք ակնհայտորեն կլավացնեին ձեր ընտանեկան կյանքը: Իսկ ամուսինը լսում է միանգամայն միանշանակ ուղերձ. այնպիսին, ինչպիսին կա, ձեզ դուր չի գալիս:

Դու որեւէ բան կարո՞ղ ես նորմալ անել:

Սադրիչ հարց է: Դուք ակնարկում եք, որ այն ամենը, ինչ նա անում է, վատ է, այնպես չէ ու ուշացած է, եւ այն, որ դուք ամեն ինչ նորմալ ու լավ եք անում եւ կարող եք նրան էլ ասել՝ ինչպես պետք է անել: Հնարավոր է՝ այդպես է, բայց ձեր ամուսինն անպայման դա որպես վերահսկողելու փորձ կընկալի, կոպիտ քննադատություն եւ ընտանիքում առաջնորդի դեր ստանձնելու ձգտում:

Չէ՞ որ ես ասում էի:

Այս նախադասությունը վստահաբար կփչացնի հարաբերությունները: Այն ավելի շատ օգտագործեք եւ կոնֆլիկտ կունենաք ու կհամոզվեք ձեր իրավացիության մեջ: Իսկ նա վստահաբար կզայրանա՝ լսելով լիարժեք անպետքության մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: