11 հիանալի և օգտակար լայֆհաքեր, որոնք պետք կգան ցանկացած տնային տնտեսուհու

58

Մեր հագուստը մշտապես ենթարկվում է արտաքին ազդեցություններին և, իհարկե, արագ փչանում է։ Բայց միշտ չափազանց շատ հագուստ գնելը ոչ միայն ծախսատար է, այլև կործանարար է շրջապատող միջավայրի համար։ Մի’ մոռացեք իրերի չափավոր օգտագործման մասին։

Միևնույն ժամանակ, կան իրեր, որոնց մեր սիրելին են և չենք ուզում դրանցից բաժանվել։ Հենց այդ դեպքում են օգնության գալիս այս լայֆհաքերը և խորհուրդները, որոնց հեշտացնում են մեր կյանքը։

1. Եթե տաբատի կայծակաճարմանդը վնասվել է, ապանկարելի կարելի է նրան ամրացնել բանալիների օղակ։ Այդ կերպ Դուք կկարողանաք ճարմանդը միացնել կոճակին։

2. Ձեր հագուստը կեղտից կամ անձրևից պաշտպանել կարող եք մեղվի ոսկի միջոցով։ Այդ դեպքում անցանկալի կեղտը լվանալն ավելի հեշտ կլինի։

3. Շատ աղջիկներ դժվարանում են կոճկել զգեստը, եթե կայծակաճարմանդը գտնվում է մեջքի վրա։ Դրա համար ճարմանդին պետք է ամրացնել փոքրիկ ժապավեն։ Դրա միջոցով ավելի հեշտ կկոճկեք զգեստը։

4. Հարմարության համար Ձեր բոլոր շապիկները պետք է պահել կախիչի վրա։ Այդպես ավելի տեսանելի է և հեշտ է օգտագործելը։

5. Եթե չի ստացվում թելել ասեղը, ապա մի տանջվեք. պարզապես թելի ծայրը թաթախեք եղունգների լաքի մեջ և կմոռանաք այս խնդրի մասին։

6. Լինում են դեպքեր, երբ քաշ ենք կորցնում և հագուստը մեծ է դառնում. սա վերաբերում է հատկապես տաբատներին։ Սակայն մի ստապեք դեն նետել դրանք, պարզապես ռետինե ժապավենով ստացեք Ձեր չափսը։

7. Տրիկոտաժե հագուստւ անցքերը հաճախ հանդիպող երևույթ են, բայց դա խնդիր չէ։ Պետք է անցքը թաթախեկ մի կաթիլ սոսնձով և սպասել։ Գործընթացն արագացնելու համար կարող եք հակառակ կողմից արդուկել կտորը։

8. Եթե Դուք հայտնաբերել եք, որ սիրելի ջինսերը Ձեր վրա չեն լինում, օգտագործեք մազերի ռետինե ժապավեն։ Այն պետք է մտցնել անցքը և ամրացնել կոճակին։

9. Կոշիկի անցքը կաըելի է փակել պլաստիկի փոքր կտորի օգնությամբ: Դա բավական է, որպեսզի կարողանաք տուն հասնել։

10. Աղջիկները հաճախ են կոսմետիկայի հետքեր նկատում բաց գույնի հագուստի վրա։ Լաքան կարող եք հեշտ հանել սափրվելու փրփուրի միջոցով։

11. Հագուստի վրայի գնդիկներն ուղղակի սարսափելի են նայվում, սակայն դրանցից ազատվելը հեշտ է։ Դրա համար պետք է պեմզաքարով անցնել հագուստի վրայով և այն կդառնա ինչպես նորը։