Ես քեզ սիրում եմ պարզապես նրա համար, որ շնչում ես. Կենդանակերպի ո՞ր նշաններն են սիրում անձնուրաց և հավատարմորեն

209

Ամբողջովին տալ ինքդ քեզ և փոխարենը ոչինչ չպահանջել… Այսօրվա իրականության մեջ քչերն են ունակ այդպիսի խորը զգացմունքի։ Այո, մենք սիրում ենք, բայց մասամբ զուգընկերոջից սպասում ենք պատասխան գործողություններ։

Երբեմն զույգերին բնորոշ է վարքային այս մոդելը.
«Այսօր ես նրա համար լավը կլինեմ, իսկ վաղը կա կկատարի իմ ցանկությունները»։ Եվ շատ քիչ մարդիկ են հանդիպում, ովքեր ունակ են սիրել Ձեզ միայն նրա համար, որ կաք այս աշխարհում։

Նրանց զգացմունքներն այնքան ուժեղ են, որ պատրաստ են բաց թողնել սիրելի մարդուն և ուրախանալ, որ նա երջանիկ է ուրիշի հետ հարաբերություններում։

Անմնացորդ սերը ծանր պարգև է։ Մարդը ծնվում է այդպիսի որակներով, սիրում է աշխարհը, մարդկանց և երջանիկ է միայն նրա համար, որ տեսնում է այլոց իրական ուրախությունը։

Երբ դու չես սիրում ինչ-որ բանի համար, այլ սիրում ես անկախ ամեն ինչից… Անմնացորդ սիրո պարգևը հաճախ ամենից հաճախ տրված է մի քանի կենդանակերպի նշանների։

Կարիճ

Եվս մեկ քիչ հայտնի առանձնահատկություն կարիճների մասին. նրանք ամբողջովին տրվում են զգացմունքներին։ Քչերը կմտածեն, որ կամային ու էներգիայով լի այս նշանը, հանդիպելով իրական սիրուն, կարող է մոռանալ սեփական հետաքրքրությունների մասին։

Աստղագետների բազմաթիվ տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս նշանի տակ ծնվածների մեծ տոկոսը պատրաստ են թողնել կարիերան, փոխել բնակության բայրը և իրենց ամբողջ կյանքը նվիրել սիրելի մարդուն։

Կարիճը կարողանում է նուրբ ու անձնանվեր կերպով սիրել։ Նա հաճախ երկրորդ կեսի պահանջմունքները դնում է առաջին տեղում, նրան ուրախացնում է ժպիտը՝ սիրելի մարդու աչքերում։

Նրա համար Կարիճը շատ բան է պատրաստ տալ, և այդ որակը իսկապես անգին է։

Ջրհոս

«Եթե դու երջանիկ ես, ես նույնպես երջանիկ կլինեմ քո հետ»։ Այսպես են հաճախ մտածում և զգում ջրհոսները։

Բնույթով այս նշանը չի կարող ուրախ լինել, եթե իր կողքինը լավ վիճակում չէ։ Նա, առանց մտածելու, կիւականացնի բոլոր ցանկությունները, կգնա ցանկացած փոխզիջման և կմոռանա իր մասին։ Քանի որ կարևորը սիրած մարդու երջանկությունն է։

Եվս մեկ բնորոշ առանձնահատկություն Ջրհոսի համար՝ թողնելու ունակություն։ Անգաշ ուժեղ զգացմունքների դեպքում նա առանց սկանդալների կթողնի հարազատ մարդուն, եթե հասկանում է, որ նա իր հետ երջանիկ չէ։

Նա իրեն կլցնի այն գիտակցումով, որ ճիշտ է վարվել, տվել և ազատություն և սիրելի մարդը գտել է իր երջանկությունը՝ թեկուզ և առանց իրեն։

Անմնացորդ սիրելը հեշտ բան չէ, բայց ջրհոսը իրեն կզրկի ամեն ինչից, որպեսզի երջանկանի ուրիշին։

Ձկներ

Ձկների սերն առանձնահատուկ է, իսկ երբեմն՝ նաև տարօրինակ։ Հավանաբար, սա կենդանակերպի միակ նշանն է, որը կարողանում է ամբողջովին տարրալուծվել զուգընկերոջ հետ։

Ձկները երբեք պարգևատրման մասին չեն մտածում, նրան պետք չեն շնորհակալական խոսքեր ու խոստովանություններ։ Բարի գործերը լռություն են սիրում և գովազդի կարիք չունեն։

Ձկները սիրում են բոլորին և ամենքին։ Պատրաստ են օգնել բացարձակ անծանոթ մարդու՝ չմտածելով սեփական հարմարության մասին։

Հարաբերություններում ձկներն իրենց միևնույն կերպ են դրսևորում։ Նա ամեն ինչ անում է զուգընկերոջ բարօրության համար և լավագույն պարգևատրումը նրա համար սիրելիի աչքերի փայլն է։

Աշխարհում, որտեղ գործնականորեն յուրաքանչյուրը մտածում է անձնական շահի մասին, հենց այնպես սիրելը բարդ է։ Մարդիկ փորձուկ են հատուկ նպատակներով օգտագործել իրար, բայց Ձկները շարունակում են հավատալ իրենց իդեալներին և աշխարհին նվիրում են ժպիտ ու բարություն։