Կանանց 6 տիպ, որոնցից խուսափում են տղարդիկ

98

Կան այնպիսի կանայք, որոնք հետ տղամարդիկ չեն ցանկանում որևէ ընդհանուր բան ունենալ։ Կտրուկ է հնչում, բայց ճշմարիտ է։ Խոստովանենք, կցանկանա՞ տղամարդը կցանկանա լինել մշտապես դժգոհող և խանդի տեսարաններ սարքող կնոջ հետ։ Տղամարդիկ, ինչպես կանայք, սիրում են լիարժեք հարաբերություններ։

Ահա կանանց այն տիպերը, որոնցից խուսափում են տղամարդիկ։

1. Կպչուն բնավորություն

Սա ամենանյարդայնացնող տիպն է։ Այսպիսի կանանց հետ չկա անձնական տարածություն։ Կպչող աղջիկն իր ողջ ուշադրությունը կենտրոնացնում է տղամարդու վրա։ Նա մշտապես զանգահարում է տղամարդում, իսկ երբ միասին չեն, նա խելքը կորցնում է՝ մտածելով, թե ինչ ա նա անում և ում հետ է։ Այսպիսի աղջիկը չի ամաչում միլիոնավոր նամակներ գրել, քանի դեռ նա չի պատասխանում։

2. Հիպերզգայուն

Տղամարդկանց մեծամասնությանը վանում են այն աղջիկներն, ովքեր անգամ անմեղ կատակներ և սարկազմ չեն հասկանում։ Հումորի զգացումը կարևոր է հաջող հարաբերությունների համար, դրա համար տղամարդը փնտրում է ուրախ աղջիկ, որի հետ կարելի է ծիծաղել։ Աղջիկը, ով չի կարող ծիծաղել իր վրա և նեղանում է ամեն ինչից, չի գրավի ադեկվատ տղամարդուն։

3. Իր վրա կենտրոնացած

Նա կպատմի իր մասին ամեն ինչ՝ նույնիսկ առանց հարցնելու, թե ինչպես են տղամարդու գործերը։ Նա մշտապես խոսում է միայն իր մասին՝ չհետաքրքրվելով նրա կյանքով։

4. Հարս

Խոսքը գնում է նրանց մասին, ովքեր պարզապես ցանկանում են որքան հնարավոր է շուտ ամուսնանալ։ Նրանք երազում են ճոխ հարսանիքի մասին, նրանց հետաքրքրում են տղամարդիկ, ովքեր իրենց ցանկություններն իրականություն կդարձնեն։ Այսպիսի աղջիկներն անմիջապես հարցնում են ապագայի մասին, ուզում են վստահ լինել, որ տղամարդը չի վախենում ամուսնությունից։ Հակառալ դեպքում նա կարծում է, որ ժամանակ է վատնում նրա վրա։ Այսպիսինները հենց առաջին հանդիպման ժամանակ կարող են խոսել ընտանիքից ու երեխաներից։

5. Վերահսկող

Նա ուզում է ամեն ինչ կառավարել, որպեսզի ամենը իր ցանկացածով լինի։ Նա խելքը կորցնում է, երբ ինչ-որ բան իր պլանով չի գնում։ Այսպիսի աղջիկը խիստ գրաֆիկ ունի. նա ասում է տղամարդուն, թե ինչ պետք է անի, հագնի, խոսի և ինչպես պետք է իրեն պահի։

6. Դրամայի թագուհի

Այսպիսինները հավատում են, որ ամեն ինչ իրենց դեմ է։ Նրանց միշտ իրենց զոհ են զգում։ Խնդիրը նրանում է, որ նա չի կարողանում պատասխանատու լինել իր արարքների ու սխալների համար։ Միշտ մեղավոր են ուրիշները, իսկ ավելի հաճախ՝ իր տղամարդը։ Տղամարդն, իհարկե, երկար չի դիմանա դրան։