Կենդանակերպի 6 նշան, որոնք սիրում են հրամայել և գիտեն՝ թե ինչպես հասնել իրենց նպատակներին

149

Իշխող և տնօրինող լինելն այնքան էլ վատ չէ։ Չնայած, որ ավտորիտար բառը կարող է բացասական ենթատեքստ ունենալ, այդ ամբողջովին օգտակար գիծ է որոշ կենսական պայմաններում։ Ինչո՞ւ։

Որովհետև այս մարդիկ գիտեն, թե ինչ են ուզում, նրանք կայուն են և ստելու ու խաղալու ժամանակ չունեն։ Կենդանակերպի ո՞ր նշաններն են իրականում սիրում հրամայել և հստակ տեսնում իրենց նպատակները։

1. Խոյ

Խոյը միշտ ավարտին է հասցնում սկսածը։ Նա ոչ միայն ձգտում է ցանկացած ոլորտում առաջինը լինել, այլև մյուսներից է պահանջում դա։ Եթե Խոյը աշխատում է խմբում, ապա դառնում է նրա հիմնական շարժիչը։ Եթե բոլոր ընկերությունները կառավարվեին Խոյի կողմից, աշխարհն ավելի մեծ և նկատելի պրոգրես կունենար։

Այս մարդկանց չի կարելի չար համարել, բայց նրանք կարող են հույզերի ազդեցության տակ դուրս գալ ափերից և ավելորդ ու վիրավորական խոսքեր թույլ տալ։ Բայց երբ նրանք հանգստանում են, կարող են ներողություն խնդրել։ Նրանք տղամարդկային են, ինքնավստահ և ծնված են լիդեր լինելու համար։

2. Առյուծ

Առյուծն այնպիսի ունիկալ դեսպոտ է, որին դժվար է լուրջ ընդունել։ Մինչ կենդանակերպի մյուս նշանները բնական կերպով և ազատ ղեկավարում են, Առյուծն իրեն պահում է չափազանց հպարտ և գոռոզ։

Նրանց մոտ ոչ միշտ է ստացվում արդյունավետ ղեկավարել, բայց աշխատում են ջանք գործադրել դրա համար։ Այս մարդիկ փոքր-ինչ էքստրեմալ են, քանի որ միաժամանակ կարող են լինել և’ մեծահոգի, և’ դաժան։ Առյուծները շատ ավտորիտար են և նախընտրում են կառավել բոլորին՝ որպես իսկական դիկտատորներ։

3. Կույս

Ցավոք, այս մարդկանց ղեկավարման ձևը ոչ բոլորին է համապատասխանում։ Սա չի նշանակում, որ Կույսերը վատ ղեկավարներ են, պարզապես նրանք շատ են հակված քննադատության, ինչը միշտ չէ, որ ունենում է ամենահաճելի հետևանքները։

Նրանք շատ և պատասխանատու կերպով աշխատում են, բայց հաճախ են մոռանում, որ մարդիկ նաև իրենց անձնական ոլորտներն ունեն։ Ինչ էլ լինի՝ Կույսերը մաքսիմալ արդյունավետությամբ հասնում են իրենց նպատակներին։ Միևնույն ժամանակ, նրանո այնքան էլ չեն սիրում, երբ աշխատակիցները շեղվում են գործից. այս դեպքում նրանք նյարդանիմ ու չարացած են դառնում։

4. Կշեռք

Կշեռքի տաղանդներն այդքան էլ շատ չեն, որպեսզի նա պատասխանատվություն կրի ենթակաների համար։ Նրանք այնքան էլ մշտական չեն, բայց կառավարում են իրենց ձևով։ Կշեռքներին հատկապես հաջողվում է ղեկավարել ստեղծագործական ուղղվածության աշխատանքը։

Եթե նրանք ղեկավարում են ինչ-որ կրեատիվ նախագիծ, ապա արդյունքը հիանալի կլինի։ Կշեռքները հանգիստ են, ընկերասեր ու համբերատար, հակված չեն կոնսերվատիզմի։ Ամեն դեպքում, նրանց հետ պետք է զգույշ լինել, քանի որ բնույթով ունեն մութ կողմեր, որոնք կօգտագործեն երբ անհրաժեշտ լինի։ Այդ դեպքում կարող են սառը և հեռվացած դառնալ։ Ընդհանրապես, նրանք ռացիոնալ են, շփվող և արդարամիտ։

5. Կարիճ

Կարիճն իր բնույթով հրամանատար է։ Նրա կպչուն բնույթը և դոմինանտելու ձգտումը հասցնում են նրան, որ Կարիճը խելքը կորցնում է, եթե մի բան այնպես չէ։ Իրականում նրանք պահանջում են անպայմանական ենթարկում և հրամանների իդեալական կատարում։

Ուշադիր եղեք, քանի որ նրանք երկրորդ անգամ չեն կրկնում։ Ենթակաները Կարիճին համարում են էգոիստ և կեղծավոր։ Կարիճները կարող են լինել շատ դաժան և ցավ պատճառել նույնիսկ առանց պաճառի։

6. Ձկներ

Մի խաբվեք Ձկների փափուկ բնավորությամբ, նրանո հոգով ավտորիտար ղեկավարներ են։ Նրանց խիստ պահանջները հաճախ են քողարկվում ոչ կպչուն առաջարկների տակ։ Ձկները չափազանց ինտուիտիվ են, իսկ դա նշանակում է, որ նրանք տեսնում են մարդկանց ներսից և հասկանում են նրանց մտադրությունները։

Երբեմն Ձուկ-ղեկավարներին համարում են տհաճ տիպ, քանի որ նրանց ծայրահեղությունից ծայրահեղություն են գնում։ Ձկները բավականին անկանխատեսելի են, բայց՝ վատ իմաստով։ Նրանք, ցավոք, հաճախ են զարմացնում իրենց հիմար արարքներով։ Ձկները նաև հիշաչար են և կարող են ստիպել մեղավորներին անցնել իսկական դժոխքի միջով։