Ահա, թե ինչպես է ընտանիքում ծնունդների հերթականությունը ազդում մարդու անհատականության վրա

Հոգեբանները առանձնացրել են ընտանիքում մեծ, միջնեկ, փոքր և միակ երեխաների բնավորության առանձնահատկությունները:

Առաջարկում ենք ծանոթանալ մարդու անհատականության ձևավորման վրա ծնունդների հերթականության ազդեցությանը:

Առաջին երեխան

Առաջին երեխան հակված է կատարելության, քանի որ նորահայտ ծնողները չափազանց մեծ ջանքեր են ներդնում՝ փորձելով ճիշտ դաստիարակել առաջնեկին: արդյունքում առաջին երեխան ձեռք է բերում բնավորության հետևյալ գծերը՝

  • Կատարելության ձգտում
  • Պատասխանատվություն
  • Առաջնորդ
  • Բարեխիղճ
  • Խելամիտ
  • Հաջողակ աշակերտ
  • Մոտիվացված
  • Իշխող
  • Կառավարող
  • Հուսալի

Ահա, թե ինչպես է ընտանիքում ծնունդների հերթականությունը ազդում մարդու անհատականության վրա

Միջնեկ երեխան

Միջնեկներին, որպես կանոն, ծնողներն ավելի հանգիստ են վերաբերվում, քիչ են նյարդայնանում: Նրանք, ի տարբերություն ավագների, չեն ձգտում կատարելության, նրանց հաճախ թվում է, որ իրենց քիչ են ուշադրություն դարձնում ծնողները: Նրանց բնավորության առանձնահատկություններն են՝

  • Հարմարվողականություն
  • Անկախություն
  • Միջնորդ
  • Բարեհամբույր
  • Շփվող
  • Երբեմն ըմբոստ
  • Գովասանքի կարիք ունեցող
  • Խաղաղասեր

Ահա, թե ինչպես է ընտանիքում ծնունդների հերթականությունը ազդում մարդու անհատականության վրա

Կրտսեր երեխան

Սովորաբար նրանք շատ համակրելի են լինում: Ազատատենչ են, սիրում են արկածներ և չեն վախենում ռիսկի դիմելուց: Նրանք լինում են՝

  • Շփվող
  • Հմայիչ
  • Արձագանքող
  • Պարզ
  • Ուրախ
  • Եսակենտրոն
  • Ցուցադրող

Ահա, թե ինչպես է ընտանիքում ծնունդների հերթականությունը ազդում մարդու անհատականության վրա

Միակ երեխան

Միակ երեխան շատ նման է առաջնեկին, միայն նրա դեպքում բոլոր հատկանիշները կրկնապատկվում են, քանի որ նա մենակ է ընտանիքում: Նրա ողջ կյանքը ընտանիքի մյուս անդամների միակ ուշադրության առարկան է. նրանք սովորաբար զգայուն են լինում: Օժտված են հետևյալ հատկանիշներով՝

  • Ինքնավստահ
  • Ազնիվ
  • Պատասխանատու
  • Կատարելության ձգտող
  • Սովոր է լինել ուշադրության կենտրոնում
  • Հովանավոր փնտրող
  • Զգայուն
  • Առաջնորդ
  • Իր տարիքից հասուն

Ահա, թե ինչպես է ընտանիքում ծնունդների հերթականությունը ազդում մարդու անհատականության վրա

Մեծ ընդմիջումից հետո ծնված երեխան

Եթե հաջորդ երեխան ծնվում է մեծ ընդմիջումից հետո, սովորաբար իր վրա «առաջնեկի» դեր է վերցնում:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ