4 խորհուրդ, որոնք կօգնեն կոշիկը պահպանել ցանկացած վատ եղանակի դեպքում

Ներկայացնում է 4 խորհուրդ, որոնք կօգնեն կոշիկը պահպանել ցանկացած վատ եղանակի դեպքում:

1. Նոր կոշիկ

Նոր կոշիկ գնելու դեպքում ցանկալի է այն անմիջապես մշակել նախքան առաջին անգամ վատ եղանակին փողոց դուրս գալը:

4 խորհուրդ, որոնք կօգնեն կոշիկը պահպանել ցանկացած վատ եղանակի դեպքում

Զամշի համար կան հատուկ քսուք-սփրեյներ, որոնք պաշտպանիչ թաղանթ են ստեղծում: Նույն պրոցեդուրան պետք է կրկնել անձրևային սեզոնի սկսվելուց առաջ: Սինթետիկ նյութերով և հարթ կաշվով կոշիկների համար նույնպես նման միջոցներ կան:

Կան նաև ժողովրդական միջոցներ՝ գերչակի յուղ, արևածաղկի յուղ, մեղրամոմ, սկիպիդար, խոզի առանց աղի ճարպ:

Պետք է քսել մաքուր կաշվե մակերևույթին, ներքսել և որոշ ժամանակ թողնել ներծծվեն: Ավելի լավ է՝ գիշերվանից առաջ անել պոցեդուրան:

2. Փողոց դուրս գալուց առաջ

4 խորհուրդ, որոնք կօգնեն կոշիկը պահպանել ցանկացած վատ եղանակի դեպքում

Ձմռանը գետնին ցանված աղից և ռեագենտներից կոշիկը պաշտպանելու համար լավ է պարբերաբար ջրի և ցեխի դեմ հատուկ միջոց քսելը:

Պրոցեդուրան ավելի լավ է՝ երեկոյան անել, որպեսզի միջոցը գիշերը ներծծվի: Առավոտյան լավ կլինի կոշիկը հատուկ կտորով փայլեցնել:

3. Տուն վերադառնալուց հետո

Անմիջապես կոշիկը չոր կտորով կամ թղթե սրբիչով սրբեք՝ ջրի, ցեխի և ձյան մնացորդները վերացնելու համար: Եթե կոշիկը շատ թաց է, այն չորացրեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում:

Միայն թե տաքացուցիչի մոտ մի դրեք. կարող է դեֆորմանալ:

4 խորհուրդ, որոնք կօգնեն կոշիկը պահպանել ցանկացած վատ եղանակի դեպքում

Եթե բնական կաշվի վրա հետքեր կան, կարելի է սրբել քացախով կամ բենզինով, երբ չորանա՝ մի քանի կաթիլ գերչակի յուղ քսել և սրբել:

4 խորհուրդ, որոնք կօգնեն կոշիկը պահպանել ցանկացած վատ եղանակի դեպքում

4. Նրբություններ

Կոշիկի վրայի մաշվածությունը կարելի է վերականգնել հատուկ վերականգնող միջոցով կամ սովորական կերակրի սոդայով, որը քսում են թաց կտորի վրա և սրբում են վնասված մասը:

Գունավոր կոշիկը թարմացնելու համար ցանկալի է հարմար երանգի քսուք-ներկ ընտրել:

4 խորհուրդ, որոնք կօգնեն կոշիկը պահպանել ցանկացած վատ եղանակի դեպքում

Տհաճ հոտերից խուսափելու համար կոշիկի ներսի մասը մշակեք հատուկ հականեխիչ միջոցներով, դեզոդորանտներով:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ