Տան մաքրության ժամանակ քացախի օգտագործման 5 օգտակար խորհուրդ

Ներկայացնում ենք տան մաքրության ժամանակ քացախի օգտագործման 5 օգտակար խորհուրդ:

1. Պատուհաններ

Խառնուրդ պատրաստեք՝ 2 ճ. գ. սպիտակ քացախ ավելացրեք 3,8 լ. ջրին: Լցրեք ցողացիրով տարայի մեջ և ցանեք պատուհանների վրա:

Սրբեք չոր կտորով:

Տան մաքրության ժամանակ քացախի օգտագործման 5 օգտակար խորհուրդ

2. Սպասք լվացող մեքենա

Որակյալ լվացման համար խորհուրդ է տրվում վերևի շարքում քացախի կրկնակի չափաբաժնով տարա (բաժակ) դնել և մեքենան սովորական ռեժիմով միացնել առանց սպասք դնելու: Լվացող միջոց ավելացնել պետք չէ:

3. Սրբիչներ

Առանձնապես կեղտոտ սրբիչները կարելի է մեքենայով լվալ՝ 0,5 բաժակ սպիտակ քացախ ավելացնելով: Այդ դեպքում փոշի պետք չի լինի:

Տան մաքրության ժամանակ քացախի օգտագործման 5 օգտակար խորհուրդ

4. Գորգեր

Գորգերը բոլոր տեսակի բծերից մաքրելու համար 1 ճ. գ. սպասք լվացող միջոցը խառնել 1 ճ. գ. սպիտակ քացախի և 2 բաժակ տաք ջրի:

Մաքուր սպիտակ կտորով կամ սպունգով խառնուրդը լցնել բծի վրա, լավ սրբել: Կարելի է մի քանի անգամ կրկնել, մինչև բիծն ամբողջովին մաքրվի:

5. Մթերքներ

Մրգերի և բանջարեղենի վրայի բակտերիաները և պեսիցիդները մաքրելու համար կարելի է 3 մաս ջրի և 1 մաս սպիտակ քացախի խառնուրդ օգտագործել:

Լցրեք ցողացիրի մեջ և ցանեք մրգերի վրա: Հետո լավ լվացեք դրանք:

Տան մաքրության ժամանակ քացախի օգտագործման 5 օգտակար խորհուրդ

Կան իրեր, որոնք չի կարելի քացախով սրբել՝

  • Գրանիտե կամ մարմարե սալիկներ
  • Սալիկներ
  • Արդուկ
  • Հատակ:

Տան մաքրության ժամանակ քացախի օգտագործման 5 օգտակար խորհուրդ

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ