Հնդկական շատ ճշգրիտ 15 ասացվածք, որոնք հոգուդ մեջ են թափանցում

Հնդկական մշակույթը հնագույններից մեկն է աշխարհում։ Այն իր մեջ ճարտարապետական հիասքանչ կոթողներ է ներառում, գրականության գլուխգործոցներ և հոգևոր բացահայտումներ։ Սակայն երկրի ոգին և հնդիկների կյանքի կանոններն ամենալավը փոխանցում են նրանց ասացվածքները։

«Մի վախեցեք լաց լինելուց։ Դա ազատում է ձեր գիտակցությունը տխուր մտքերից»,– Հոպի։

«Թող ավելի լավ է քիչ որոտ ունենաք բերանում և ավելի շատ կայծակ ձեռքերում»,– Ապաչի։

«Բոլոր բույսերը մեր քույրերն ու եղբայրներն են։ Նրանք խոսում են մեզ հետ, և մենք կարող ենք նրանց լսել, եթե միայն լսենք»,– Արապահո։

«Ասա ինձ և ես կմոռանամ։ Ցույց տուր ինձ և կարող է և չհիշեմ։ Արա ինձ հետ ,և ես կհասկանամ»,– Անհայտ ցեղ։

«Երբ մենք ցույց ենք տալիս մեր հարգանքը այլ կենդանի էակների նկատմամբ, նրանք ի պատասխան հարգանքով են պատասխանում»,– Արապահո։

«Նրանք ովքեր քնում են շների կողքը, ոջլոտում են»,– Բլեքֆութ։

«Ի՞նչ է կյանքը։ Դա լուսատիտիկի լույսն է գիշերվա մեջ։ Դա գոմեշի շնչառությունն է ձմռանը։ Դա փոքրիկ ստվերն է, որ վազում է խոտի վրայով և կորում է մայրամուտի մեջ»,– Բլեքֆութ։

«Երբ դուք ծնվում էիք, դուք լաց էիք լինում, իսկ աշխարհն ուրախանում էր։ Ուրեմն ապրեք ձեր կյանքն այնպես, որ երբ մահանաք, աշխարհը լաց լինի, իսկ դուք ուրախանաք»,– Չերոկի։

«Նրանք, ովքեր մի ոտքով կանոեի մեջ են կանգնած, մյուսով՝ մակույկի, վաղ թե ուշ գետն են ընկնում»,– Տուսկարորա։

«Մեր առաջին ուսուցիչը սեփական սիրտն է»,– Շայեն։

«Հիշեք, որ ձեր երեխաները միայն ձերը չեն, աստվածները նրանց ձեզ մի որոշ ժամանակով են միայն տալիս»,– Հիրոկեզներ։

«Մարդու օրենքը փոփոխվում է նրա հասկացողության հետ միասին։ Միայն ոգի օրենքներն են անփոփոխ մնում»,– Կրոու։

«Մենք չենք մահանում, մենք միայն աշխարհներն ենք փոխում»,– Դուվամիշի։

«Չի կարելի արթնացնել այն մարդուն, որը ընդամենը քնած է ձևանում»,– Նավահո։

«Բոլոր երազները հյուսված են միևնույն թելից»,–Հոպի։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ