Մազերի հետ միասին ոճաբանը 10 տարի «կտրեց». աշխարհի լավագույն կերպարանափոխություններից մեկը

Երկար մազեր ունեցող կանայք հաճախ մտածում են, թե ինչ տեսք կունենային կարճ մազերով:

Եվ չնայած մազերը կարող են նորից երկարել, բայց ոչ բոլորն են համարձակվում նման որոշում կայացնել:

Մեր այսօրվա նյութի հերոսուհին կայացրեց այդ դժվար որոշումը և ոչ մի կաթիլ չփոշմանեց դրա համար:

Հրաշալի կերպարանափոխություն. երբ ոճաբան Կրիստոֆեր Խոբկինսը հարցրեց Բեվերլիին, թե ինչ է նա սպասում իրենց հանդիպումից, կինը պատասխանեց. «Ես ուզում նորից երիտասարդ ու գեղեցիկ լինել»:

62-ամյա Բեվերլին պատմեց, որ վերջին մի քանի տարիներին նա շատ դժվար կյանք է ունեցել, որդուն է կորցրել: Բայց մի օր նա հասկացավ, որ իր կյանքում դեռ կարող են տեղ գտնել գեղեցկությունն ու երջանկությունը:

Բեվերլին երկար մոխրագույն մազեր ուներ, որոնք նրան հավելյալ ծերություն էին հաղորդում:Կրիստոֆերը որոշեց, որ այս ամենի հետ ինչ-որ բան է պետք անել: Նա որոշեց հասարակ, բայց շատ շքեղ կտրվածք կատարել:

Ոճաբանը ավելի քան 20 սմ մազ կտրեց:Իսկ մնացյալ մազերը նա բաց-պղնձե տաք երանգի ներկեց և հարդարեց: Կերպարը ամբողջացրեց գրագետ դիմահարդարումը:

Սա Կրիստոֆեր Խոբկինսի լավագույն կերապարանափոխություններից մեկն է, չնայած նա 100-ից ավելի կերպարանափոխություններ է կատարել:

Մի քանի ժամում Բեվերլին 20 տարով երիտասարդացավ: Նա կրկին հավատաց, որ կարող է գեղեցիկ լինել:

Կերպարանափոխված մորը տեսնելուց հետո Բեվերլիի աղջիկը միանգամից չճանաչեց մորը:

Նա չկարողացավ զսպել արցունքները, և դա հասկանալի է, չէ՞ որ շատ հաճելի է երկար դադարից հետո նորից երջանիկ տեսնել սիրելի մարդուն: